Հա

Մարզական

31/12/2017 - 08:30

Տարւայ լաւագոյն թիմերն ու մարզիկները

Մարզական մամուլի միջազգային ասոցիացիան (AIPS) տարւայ լաւագոյն թիմ է ճանաչել «Ռէալ Մադրիդ»-ին:

«alikonline.ir» - Մարզական մամուլի միջազգային ասոցիացիան (AIPS) տարւայ լաւագոյն թիմ է ճանաչել «Ռէալ Մադրիդ»-ին: Տեղեկացնում է «news.am»-ը:

Կազմակերպութեան անդամ լրագրողների եւ լրատւամիջոցների մասնակցութեամբ հարցման արդիւնքում, Չեմպիոնների լիգայի գաւաթակիր «Ռէալ»-ը ստացել է ձայների 23.55 տոկոսը: Եկրորդ տեղում է ֆուտբոլի Գերմանիայի ազգային հաըաքականը՝ 15.86 տոկոս: Եռեակը եզրափակել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի չեմպիոն «Գոլդեն Սթէյթ Վորիորզ»-ը:

Լաւագոյն մարզիկ է ճանաչւել անցնող տարում  Աւստրալիայի բաց առաջնութեան եւ Վիմբլդոնի մրցաշարի յաղթողի կոչումները նւաճած շւէյցարացի Ռոջեր Ֆեդերէրը, որը ստացել է ձայների 19.94 տոկոսը: Երկրորդ տեղում է «Ռէալ»-ի պորտուգալացի յարձակւող Կրիշտիանու Ռոնալդուն՝ 16.94, երրորդ տեղում՝ «Բարսելոնա»-ի արգենտինացի յարձակւող Լիոնէլ Մեսսին՝ 11.39:

Լաւագույն մարզուհի է ճանաչւել 2017 թւականի Աւստրալիայի բաց առաջնութեան յաղթող, ամերիկացի թենիսիստուհի Սերենա Վիլեամսը՝ 13.99 տոկոս: Երկրորդ տեղում է եռակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի 20-ակի, Եւրոպայի 23-ակի չեմպիոն, հունգարացի լողորդուհի Կատինկա Հոսուն՝ 13.56: Երրորդ տեղում է ամերիկացի վազորդուհի, 6-ակի օլիմպիական չեմպիոն, 10-ակի աշխարհի չեմպիոն Էլիսոն Ֆելիքսը՝ 10.64:

Քւէարկութեանը մասնակցել է 112 երկրի 517 մարզական լրագրող:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։