Հա

Մարզական

Կիրակի, 31 Դեկտեմբերի 2017 10:30

Մոուրինիոն դեռ մտածում է. Հենրիխ Մխիթարեանը խաղաց մեկնարկային կազմում

Հենրիխ Մխիթարեանի այլ ակումբ տեղափոխւելու մասին խօսում են գրեթէ բոլորը, իսկ «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի մեկնարկային կազմում խաղալը նոր մտորումների առիթ է տալիս:

«alikonline.ir» - Հենրիխ Մխիթարեանի այլ ակումբ տեղափոխւելու մասին խօսում են գրեթէ բոլորը, իսկ «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի մեկնարկային կազմում խաղալը նոր մտորումների առիթ է տալիս: Նման կարծիքի է «Sputnik» Արմենիայի սպորտային մեկնաբան Խաչիկ Չախոյեանը:

Անգլիական Պրեմիեր լիգայում կայացան 21-րդ տուրի հանդիպումները, եւ դեկտեմբերի 30-ին, «Մանչեսթեր Իւնայթեդ»-ը սեփական յարկի տակ մրցեց «Սաութհեմփթոն»-ի հետ: Հենրիխ Մխիթարեանը մասնակցեց խաղի հանդիպման մեկնարկից ու փոխարինւեց խաղի աւարտից 25 րոպէ առաջ:

Անկեղծ ասած, այս հանդիպումը Հայաստանի հաւաքականի առաջատարի համար չի կարելի դասել լաւագոյնների շարքը: Հենրիխի մօտ ոչ միշտ էին ստացւում նախեւառաջ լայնակի կամ երկար փոխանցումները, ինչի պատճառով դաշտի տէրերի գրոհը զարգացում չէր ստանում: Երեւում է, որ Մխիթարեանը լաւ մարզավիճակում չէ: Բայց դէ պարզ է, թէ ինչու: Երկար ժամանակ մնալով պահեստայինների նստարանին կամ մարզչի յայտացուցակից դուրս` հայ ֆուտբոլիստը չէր էլ կարող լաւ մարզավիճակում լինել:

Դրան գումարած այն, որ հոգեբաօրէն էլ Հենրիխը կարող է որոշակի ընկճւածութիւն ունենալ: «Սաութհեմփթոն»-ի հետ խաղադաշտ դուրս գալն առաջին իսկ վայրկեաններից երկու բան կարող է նշանակել: Կա՛մ Մոուրինիոն պարզապէս դիմում է ռոտացիայի` ֆուտբոլիստներին վերականգնւելու հնարավւորութիւն տալով, կա՛մ էլ Ժոզէն նորից մտածում է Հենրիխին թիմում պահելու մասին:

Իհարկէ, նման պայմաններում իրականութեանն աւելի մօտ է առաջին տարբերակը, բայց երկրորդն էլ բացառել չի կարելի: Մխիթարեանի նկատմամբ մի շարք ակումբների կողմից հետաքրքրութիւնը գուցէ Մոուրինիոին ստիպել է վերանայել Հենրիխի հետ կապւած իր որոշումը:

Յունւարի տրանսֆերային պատուհանը շատ մօտ է բացւելուն: Ու թէ ինչ կայ Մոուրնիոյի մտքում, կիմանանք շատ շուտով: Սակայն ինչ էլ ուզում է լինի, Մխիթարեանը մարզավիճակ կարող է ձեռք բերել միայն խաղալով ու վստահութիւն զգալով: Սակայն Մոուրինիոյի դէպքում երեւի տեղին է ասել` երկու երանի մի տեղում չի լինում:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը կայանա՞յ արդեօք Հենրիխ Մխիթարեանի տրանսֆերն «Արսենալ»:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։