Հա

Մարզական

03/01/2018

Ցտեսութիւն, Միկկի. ԶԼՄ-ներն իմացել են, թէ ով կը լինի Մխիթարեանի փոխարէն «Մանչեսթեր Իւնայթեդ»-ում

Խօսակցութիւններն այն մասին, որ հայ կիսապաշտպանին կարող են փոխել կիսապաշպան Ժոաու Մարիուով, չէին դադարում նոյնիսկ դեկտեմբերի վերջին, Մխիթարեանի վերջին խաղից յետոյ:

«alikonline.ir» - Խօսակցութիւններն այն մասին, որ հայ կիսապաշտպանին կարող են փոխել կիսապաշպան Ժոաու Մարիուով, չէին դադարում նոյնիսկ դեկտեմբերի վերջին, Մխիթարեանի վերջին խաղից յետոյ: Տեղեկացնում է «Sputnik» Արմենիան:

«Մանչեսթեր Իւնայթեդ»-ի մարզիչ Ժոզէ Մոուրինիոն մտադիր է Հայաստանի հաւաքականի ու «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի կիսապաշպան Հենրիխ Մխիթարեանին փոխարինել Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան Ժոաու Մարիուով: Յայտնում է «The Sun»-ը:

Նորութիւնն այն մասին, որ հայ կիսապաշտպանին կը փոխէն «Ինտեր»-ի կիսապաշպանով, կարծես իրականին մօտ է, անկախ նրանից, որ դեկտեմբերի 30-ին թիմի վերջին խաղի ժամանակ ՄԽիթարեանը դաշտ դուրս եկաւ:

«The Sun» թերթի գնահատականի համաձայն` Մխիթարեանը «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի հիմնական կազմում երկու ամսւայ ընթացքում առաջին անագամ դուրս եկաւ «Սաութհեմփթոնի» (0:0) դէմ խաղում, սակայն իր խաղով չտպաւորեց եւ 65-րդ րոպէին փոխարինւեց:

«Մխիթարեանը կը փոխարինւի, քանի որ չի կարողանում ցուցադրել իր ողջ ներուժը Դորտմունդի «Բորուսիա»-ից տեղափոխւելուց յետոյ»,  -յայտնում է պարբերականը:

Անգլիական որոշ ԶԼՄ-ների տեղեկատւութեան համաձայն` հայ ֆուտբոլիստը դժգոհ է Մոուրինիոյի վերաբերմունքից եւ ցանկանում է «Բորուսիա» վերադառնալ:

28-ամեայ ֆուտբոլիստով հետաքրքրւել է Միլանի «Ինտեր» ակումբը: Մոուրինիոյին իր հերթին հետաքրքրել է Միլանի ակումբի կիսապաշտպան Ժոաու Մարիուն եւ համաձայն է նրան փոխարինել Մխիթարեանով: Իր հայրենակցին Մոուրինիոն պատկերացնում է դաշտի կենտրոնում որպէս Մայքըլ Կարիկին փոխարինող: Սպասւում է, որ վետարանը խաղաշրջանի աւարտին կաւարտի իր կարիերան, եւ պորտուգալացի մասնագէտը կարծում է, որ Ժոաու Մարիուն կարող է նրան փոխարինել:

Դեռեւս «Ինտեր»-ի եւ «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի միջեւ որեւէ պաշտօնական բանակցութիւններ չեն ընթանում: Ակումբների ներկայացուցիչները քննարկում են միջնորդների օգնութեամբ փոխանակման հնարաւորութիւնը:

Ժոաու Մարիուն այս խաղաշրջանում հանդէս չի գալիս «Ինտեր»-ի հիմնական կազմում: Նա 11 խաղ է խաղացել Իտալիայի առաջնութեան ժամանակ: Կիսապաշտպանի պայմանագիրն աւարտւում է 2021 թւականի կէսերին: «Ինտեր»-ը պորտուգալացու տրանսֆերի դիմաց անցեալ տարւայ ամռանը «Սպորտինգ»-ին 40 մլն. եւրօ էր վճարել:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։