Հա

Մարզական

07/01/2018

Մոուրինիօ. «Դուր չեկաւ այն, ինչ արեցի, դրա համար ներողութիւն խնդրեցի Մխիթարեանից թիմի առաջ»

Անգլիական «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի գլխաւոր մարզիչ Ժոզէ Մոուրինիոն բացատրել է, թէ ինչու է «Դերբի»-ի հետ հանդիպման ընդմիջմանը փոխարինել հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանին:

«alikonline.ir» - Անգլիական «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի գլխաւոր մարզիչ Ժոզէ Մոուրինիոն բացատրել է, թէ ինչու է «Դերբի»-ի հետ հանդիպման ընդմիջմանը փոխարինել հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանին: Տեղեկացնում է «armsport.am»-ը:

«Անարդարացի էր, ինչի մասին ասացի ընդմիջմանը: Ինձ դուր չեկաւ այն, ինչ արեցի, դա անարդարացի էր: Մխիթարեանն արժանի չէր դրան, նա լաւ էր խաղում, նա վատ տեսք չունէր, ճիշտ է նա մի քանի անգամ կորցրեց դիրքը, սակայն Հենրիխը լաւ տեմպ էր հաղորդել գրոհներին:

Սակայն բանն այն է, որ զգացողութիւն ունէի, որ Ռեշֆորդը չի դառնալու գոլի հեղինակ: Դրա համար նախընտրեցի ժամանակ չկորցնել եւ դաշտ դուրս բերել Լուկակուին: Ստիպւած էի զոհաբերել խաղացողի, եւ այս անգամ դա Միկին էր:

Նման բան սովորաբար չեմ անում, դրա համար ընդմիջմանը թիմի առաջ ներողութիւն խնդրեցի նրանից, քանի որ Հենրիխն արժանի չէր դրան»,- ասել է պորտուգալացի մասնագէտը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։