Հա

Մարզական

Երկուշաբթի, 08 Յունւարի 2018 08:20

«MANU»-ի երկրպագուները դժգոհ են մնացել Հենրիխ Մխիթարեանի խաղից

Անգլիական «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի երկրպագուներին դուր չի եկել Հենրիխ Մխիթարեանի խաղը «Դերբի»-ի դէմ Անգլիայի գավաթի խաղարկութեան 1/32 եզրափակիչի մրցավէճում:

«alikonline.ir» - Անգլիական «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի երկրպագուներին դուր չի եկել Հենրիխ Մխիթարեանի խաղը Չեմպիոնշիփի երկրորդ տեղում գտնւող «Դերբի»-ի դէմ Անգլիայի գավաթի խաղարկութեան 1/32 եզրափակիչի մրցավէճում (2:0): Փոխանցում է «news.am»-ը:

Հանդիպումից յետոյ երկրպագուները սոցիալական ցանցերում քննադատել են Հայաստանի հաւաքականի կիսապաշտպանին՝ «Մանչեսթեր Իւնայթեդ»-ին կոչ անելով հնարաւորինս շուտ վաճառել նրան, գրում է  «The Sun»-ը:

Յիշեցնենք, որ Մանչեսթերում կայացած խաղում 28-ամեայ Մխիթարեանը մասնակցել էր առաջին խաղակէսին եւ փոխարինւել ընդմիջմանը:

Հանդիպումից յետոյ «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի գլխաւոր մարզիչ Ժոզէ Մոուրինիոն խոստովանել էր, որ Հենրիխ Մխիթարեանին փոխարինել էր հարկադրաբար, ինչի համար ներողութիւն է խնդրել հայ կիսապաշտպանից:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը կայանա՞յ արդեօք Հենրիխ Մխիթարեանի տրանսֆերն «Արսենալ»:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։