Հա

Մարզական

08/01/2018

Առաջին տեղը մերն է. գիւմրեցի Աննան հայկական դրօշն է բարձրացրել Թուրքիայում

Գիւմրեցի մարզիկը Հայաստանի դահուկավազքի պատմութեան մէջ առաջին անգամ մեծ յաղթանակ է գրանցել Թուրքիայում:

«alikonline.ir» - Գիւմրեցի մարզիկը Հայաստանի դահուկավազքի պատմութեան մէջ առաջին անգամ մեծ յաղթանակ է գրանցել Թուրքիայում:

Թուրքիայի Էրզրում քաղաքի «Kandilli» մարզաբազայում կայացած դահուկավազքի ՖԻՍ մրցաշարում, որ յամարւում է նաեւ 2018 թւականի ձմեռային Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցումներ, փայլուն են հանդէս եկել Գիւմրու Լիւդւիգ Մնացականեանի անւան Ձմեռային մարզաձեւերի հանրապետական մարզադպրոցի սաները։

Մարզադպրոցի սան Աննա Մխիթարեանը 10 կմ. ազատ ոճում գրաւել է 1-ին տեղը, մարզադպրոցի սաներ Աննա Ռաշոյեանը` 6-րդ, Մեասնիկ Ղարիբեանը` 7-րդ, Նելլի Խաչատրեանը` 12-րդ տեղերը։

«Մրցումներին մասնակցել է 15 երկիր, գիւմրեցի 21-ամեայ Աննան Հայաստանի կանանց դահուկավազքի պատմութեան մէջ առաջին անգամ յաղթող է ճանաչւել միջազգային մրցումներում՝ 10 կմ. ազատ ոճում հաւաքելով 127 միաւոր՝ Էրզրումում պատւոյ պատւանդանին բարձրացնելով հայկական դրօշը»,- «Sputnik» Արմենիային ասաց Գիւմրու Լիւդւիգ Մնացականեանի անւան Ձմեռային մարզաձեւերի հանրապետական մարզադպրոցի տնօրէն, ՀՀ վաստակաւոր մարզիչ Սլաւիկ Սարգսեանը։

Նա նշեց, որ Աննան իր յաղթանակով օլիմպիական խաղերին մասնակցելու իրաւունք է նւաճել, իսկ մինչ այդ կը մասնակցի Հայաստանի առաջնութեանը:

Ի դէպ, Աննան դահուկավազքով զբաղւում է փոքր տարիքից։ Մայրը՝ Անահիտ Մխիթարեանը, նոյնպէս զբաղւել է դահուկավազքով, դահուկավազքի մարզիչ է:

Դահուկավազքի ՖԻՍ մրցաշարն անցկացւել է 2017 թւականի դեկտեմբերի 31-ից 2018 թւականի յունւարի 3-ը։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։