Հա

Մարզական

09/01/2018

«Ինտեր»-ի սեփականատիրոջը խնդրել են մեծացնել ֆինանսաւորումը Մխիթարեանի տրանսֆերի համար

Իտալական «Ինտեր»-ի մարզական տնօրէն Վալտէր Սաբատինին Չինաստանում հանդիպել է միլանեան ակումբի սեփականատէր Չժան Ցզինդունի հետ: 

«alikonline.ir» - Իտալական «Ինտեր»-ի մարզական տնօրէն Վալտէր Սաբատինին Չինաստանում հանդիպել է միլանեան ակումբի սեփականատէր Չժան Ցզինդունի հետ: Սաբատինին չինացի գործարարի հետ բանակցել է ակումբի տրանսֆերային գործունէութեան վերաբերեալ՝ խնդրելով մեծացնել ֆինանսաւորումը, որպէսզի արդէն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ զգալիօրէն ուժեղացնի կազմը: Տեղեկացնում է «news.am»-ը:

«Ինտեր»-ի գլխաւոր տրանսֆերային նպատակներն են անգլիական «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի եւ Հայաստանի հաւաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանն ու ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի կիսապաշտպան Խաւիէր Պաստորէն:

Յիշեցնենք, որ «Մանչեսթեր Իւնայթեդ»-ը Մխիթարեանի տրանսֆերը գնահատում է 35 միլիոն ֆունտ ստերլինգ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։