Հա

Մարզական

Երեքշաբթի, 09 Յունւարի 2018 11:10

Աշխարհի չեմպիոններ Արթուր Ալեքսանեանն ու Մաքսիմ Մանուկեանը գլխաւորում են UWW դասակարգման աղիւսակը

Ըմբշամարտի համաշխարհային միութիւնը (UWW) հրապարակել է դասակարգման թարմացւած աղիւսակը:

«alikonline.ir» - Ըմբշամարտի համաշխարհային միութիւնը (UWW) հրապարակել է դասակարգման թարմացւած աղիւսակը: Տեղեկացնում է «panorama.am»-ը:

Յունահռոմէական ըմբշամարտի նոր ցուցակում միանգամից երկու հայ ըմբիշ առաջին հորիզոնականում է: 98 կգ. քաշային կարգում դասակարգման աղիւսակը գլխաւորում է օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանեանը, իսկ 80 կգ. քաշում՝ աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկանը:

Յունահռոմեական ըմբիշներից 20 լաւագոյնների մէջ տեղ են գտել նաեւ Կարէն Ասլանեանը (66 կգ., 5-րդ տեղ), Կարապետ Չալեանը (75 կգ., 10-րդ տեղ), Արթուր Շահինեանը (85 կգ., 13-րդ տեղ):

Ազատ ոճի ըմբշամարտում մի քանի կէտով առաջադիմել են 97 կգ. քաշային Գէորգի Կետոեւն ու 125 կգ. Լեւոն Բերիանիձէն: Այժմ Կետոեւը չորրորդն է, իսկ Բերիանիձէն՝ երրորդը:

Լաւագոյն 20-ի մէջ ընդգրկւել են նաեւ Գարիկ Բարսեղեանը (57 կգ., 11-րդ տեղ), Վալոդիա Ֆրանգուլեանը (61 կգ., 19-րդ տեղ), Գրիգոր Գրիգորեանը (74 կգ., 12-րդ տեղ):

Ֆրանգուլեանը նախորդ տարւայ երկրորդ կէսից փոխել է քաշային կարգը եւ արդէն հանդէս է գալիս 65 կգ. քաշում:

2018 թւականից ըմբշամարտում կը կիրառւեն նոր կանոններ՝ կշեռք կը լինի երկու օր, աւելացել են քաշային կարգեր, կատարւել են այլ փոփոխութիւններ: Ըմբշամարտի համաշխարհային միութիւնը (UWW) հրապարակել է դասակարգման թարմացւած աղիւսակը:

 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը կայանա՞յ արդեօք Հենրիխ Մխիթարեանի տրանսֆերն «Արսենալ»:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։