Հա

Մարզական

Չորեքշաբթի, 10 Յունւարի 2018 08:10

ՈՒԵՖԱ. Հենրիխ Մխիթարեանը՝ 2017-ի խորհրդանշական թիմի թեկնածուների թւում

ՈՒԵՖԱ-ի 2017-ի խորհրդանշական թիմի թեկնածուների ցանկում է նաեւ Հենրիխ Մխիթարեանը:

«alikonline.ir» - ՈՒԵՖԱ-ի պաշտօնական կայքում այսօր՝ յունւարի 10-ին կաւարտւի 2017 թւականի եւրոպական լիգաների տարւայ խորհրդանշական հաւաքականի քւէարկութիւնը: 15 թեկնածու կիսապաշտպանների թւում է նաեւ «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի եւ Հայաստանի հաւաքականի խաղացող Հենրիխ Մխիթարեանը: Տեղեկացնում է «news.am»-ը:

Պորտուգալացի Ժոզէ Մոուրինիոյի գլխաւորած թիմը թեկնածուների ցուցակում ներկայացնում են նաեւ ֆրանսիացի կիսապաշտպան Պօլ Պոգբան, իսպանացի դարպասապահ Դաւիդ Դէ Խէան եւ էկւադորցի պաշտպան Անտոնիօ Վալենսիան:

Տարւայ խորհրդանշական հաւաքականում ընդգրկւած կը լինեն երկու յարձակւող, չորսական կիսապաշտպան եւ պաշտպան ու դարպասապահը:

Արդէն քւէարկել է մօտ 8 միլիոն 481 հազար այցելու:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը կայանա՞յ արդեօք Հենրիխ Մխիթարեանի տրանսֆերն «Արսենալ»:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։