Հա

Մարզական

Չորեքշաբթի, 10 Յունւարի 2018 14:30

Իրանահայ Արամ Մարտիրոսեանը կը մասնակցի Դուբայի 24 ժամեայ մրցարշաւին

Յունիսի 12-ին Դուբայի աւտոմրցուղում կայանալու է Դուբայի 24 ժամեայ աւտոմրցարշաւը: Մասնակցելու է նաեւ իրանահայ աւտոմրցարշաւորդ Արամ Մարտիրոսեանը:

«alikonline.ir» - Յունիսի 12-ին Դուբայի աւտոմրցուղում կայանալու է Դուբայի 24 ժամեայ աւտոմրցարշաւը:

Ինչպէս տեղեկացնում է ԻՍՆԱ-ն՝ մրցարշաւին մասնակցելու է նաեւ իրանահայ աւտոմրցարշաւորդ Արամ Մարտիրոսեանը: Նա միակ իրանցին է, որ մասնակցում է հեղինակաւոր այդ մրցարշաւին:

Իրանի դրօշի ներքոյ, Արամ Մարտիրոսեանը մասնակցել է նաեւ 2017 թւականի Դուբայի եւ Տեխասի 24 ժամեայ աւտոմրցարշաւներին, երկուսում էլ զբաղեցնելով պատւաւոր՝ 4-րդ հորիզոնականը, իսկ տարւայ ամփոփիչ արդիւքնում զբաղեցրել է 36-րդ հորիզոնականը:

Երկու մրցարշաւներում յաջող ելոյթների արդիւնքում նա այս տարի հրաւիրւել է անդամակցելու ֆրանսիական «Team Altran Peugeot» թիմին: Նա «TCR» դասում վարելու է «Peugeot 308 Racing Cup» աւտոմեքենան:

«alikonline»-ը յաջողութիւն է մաղթում սիրելի Արամին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը կայանա՞յ արդեօք Հենրիխ Մխիթարեանի տրանսֆերն «Արսենալ»:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։