Հա

Մարզական

Շաբաթ, 13 Յունւարի 2018 11:00

Սանչէսը գնում է ոչ թէ «Սիթի», այլ «Իւնայթեդ». ի՞նչ է սպասում Մխիթարեանին

Սանչէսի տեղափոխութիւնը «Մանչեսթեր Իւնայթեդ» մօտ է իրականութեանը։ Մխիթարեանի կարիերայում, կարծես, այլ փոփոխութիւն է սպասւում։ 

«alikonline.ir» - Սանչէսի տեղափոխութիւնը «Մանչեսթեր Իւնայթեդ» մօտ է իրականութեանը։ Մխիթարեանի կարիերայում, կարծես, այլ փոփոխութիւն է սպասւում։ Տեղեկացնում է «Sputnik» Արմենիան:

Անգլիական լրատւամիջոցները միաբերան նշում են, որ Լոնդոնի «Արսենալ»-ի յարձակւող Ալեքսիս Սանչէսը մեկնելու է Մանչեսթեր քաղաք, բայց արդէն ոչ թէ «Սիթի» ակումբ, այլ «Իւնայթեդ»: Ժոզէ Մոուրինիոյի ակումբը չիլիացուն աւելի բարձր գումար է առաջարկել տրանսֆերի համար եւ աւելի բարձր անհատական աշխատավարձ:

Իհարկէ, Ալեքսիս Սանչէսի տեղափոխութիւնը «Մանչեսթեր Իւնայթեդ» հայ երկրպագուների համար ինչ-որ արտասովոր նշանակութիւն չունի, բայց չմոռանանք, որ մի քանի օր առաջ Մոուրինիոն առաջարկում «Արսենալ»-ին փոխանակել Սանչէսին Մխիթարեանով:

Բրիտանական հեղինակաւոր պարբերականները նշում են, որ «Մանչեսթեր Իւնայթեդ»-ն արդէն բանակցում է «Արսենալ»-ի հետ, ու Սանչէսի տեղափոխութիւնը «Իւնայթեդ» շատ մօտ է իրականանալուն, քանի որ Մոուրինիոյի ակումբն աւելի բարձր գումար է առաջարկել տրանսֆերի համար, քան «Սիթի»-ն: Յիշեցնենք, որ մի քանի օր առաջ բոլորն արդէն նշում էին, որ Սանչեսի համար «Սիթի»-ն առաջարկել է 20 մլն. ֆունտ, եւ չիլիացին, ամենայն հաւանականութեամբ, համալրելու է Պէպ Գւարդիոլայի թիմը:

Սակայն, ինչպէս նշում  է «Sky Sports»-ը,  «Մանչեսթեր Իւնայթեդ»-ը  Սանչէսի տեղափոխման համար առաջարկել է 25 մլն. ֆունտ եւ աւելի բարձր աշխատավարձ չիլիացուն, եւ վերջինս կը յայտնւի «Կարմիր սատանաներ»-ի կազմում: Ստացւում է, որ Հենրիխ Մխիթարեանի տրանսֆերը դէպի «Արսենալ» նոյնպէս կարող է կայանալ:

«Մանչեսթեր Իւնայթեդ»-ը հայ կիսապաշտպանի տրանսֆերի համար սահմանել էր 30-35 մլն. ֆունտ (տարբեր տւեալներով): Բայց եթէ փոխանակութիւն իրականացւի, ապա ամէն ինչ անհամեմատ հարթ կանցնի, ու Հենրիխը կը դառնայ «Արսենալ»-ի ֆուտբոլիստ: Հենրիխի` «Արսենալ» տեղափոխւելու միակ խոչընդոտը կարող է դառնալ հայ ֆուտբոլիստի բարձր աշխատավարձը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը կայանա՞յ արդեօք Հենրիխ Մխիթարեանի տրանսֆերն «Արսենալ»:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։