Հա

Մարզական

20/01/2018 - 12:10

Արթուր Դաւթեանը համաշխարհային բարձր դասի մարմնամարզիկների ցուցակում է

Սպորտային մարմնամարզութեան Հայաստանի հաւաքականի անդամ Արթուր Դաւթեանին միջազգային ֆեդերացիան ընդգրկել է 2016-2017 թւականների բարձր դասի մարզիկների ցուցակում: Հայ մարմնամարզիկը շքանշան է ստացել միջազգային ֆեդերացիայի կողմից:

«alikonline.ir» - Սպորտային մարմնամարզութեան Հայաստանի հաւաքականի անդամ Արթուր Դաւթեանին միջազգային ֆեդերացիան ընդգրկել է 2016-2017 թւականների բարձր դասի մարզիկների ցուցակում: Հայ մարմնամարզիկը շքանշան է ստացել միջազգային ֆեդերացիայի կողմից: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

Դաւթեանը 2016 թւականին դարձել է Եւրոպայի առաջնութեան փոխչեմպիոն (յենացատկեր): Նոյն տարում նա մասնակցել է Ռիոյի ամառային օլիմպիական խաղերին:

2017-ին Արթուրը յաղթել է միջազգային մրցաշարերում ու նւաճել տարբեր հարգի մեդալներ: Նա առաջին հայ մարմնամարզիկն է, որն անկախ Հայաստանի տարիներին աշխարհի առաջնուիւնում բազմամարտում անցել է եզրափակիչ (2017 թ.):

Բարձր դասի մարմնամարզիկների ցուցակում յայտնւում են աշխարհի առաջնութեան եզրափակիչում հանդէս եկած մարզիկները: Արթուր Դաւթեանը Հայաստանի 4-րդ մարմնամարզիկն է, որն արժանացել է այդ շքանշանին:

Բարձր դասի մարմնամարզիկների ցուցակում Հայաստանից ընդգրկւել են նաեւ Նորիկ Սարգսեանը (1996 թ.), Յարութիւն Մերդինեանը (2010 թ.) եւ Վահագն Դաւթեանը (2015 թ.):

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։