Հա

Մարզական

20/01/2018 - 14:10

Մոուրինիօ. «Հնարաւոր է՝ Մխիթարեանը մնայ, նա շատ լաւ խաղացող է»

«Մանչեսթեր Իւնայթեդ»-ի պորտուգալացի գլխաւոր մարզիչ Ժոզէ Մոուրինիոն չի բացառել, որ Հայաստանի հաւաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը կարող է եւ չհեռանալ թիմից այս ամիս:

«alikonline.ir» - «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի պորտուգալացի գլխաւոր մարզիչ Ժոզէ Մոուրինիոն չի բացառել, որ Հայաստանի հաւաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը կարող է եւ չհեռանալ թիմից այս ամիս: Տեղեկացնում է «news.am»-ը:

«Եթէ Մխիթարեանի տեղափոխութիւնը տեղի չունենայ՝ ոչ մի խնդիր չկայ: Հնարաւոր է՝ նա մնայ: Մխիթարեանը շատ լաւ խաղացող է: Նա հրաշալի խաղաց մեզ համար անցած մրցաշրջանում, օգնեց նւաճել Եւրոպայի լիգայի գաւաթը, նա մեր կարեւորագոյն խաղացողներից մէկն էր: Հենրիխը գերազանց սկսեց նաեւ այս մրցաշրջանը, բայց յետոյ մի փոքր զիջեց:

Հիմա շատ են խօսակցութիւնները, եւ ես պաշտպանում եմ Մխիթարեանին՝ չընգրկելով յայտացուցակում: Մխիթարեանի համար հեշտ չէ այս իրավիճակում լաւ խաղալ:

Հիմա պէտք է սպասել եւ տեսնել, թէ ինչ տեղի կունենայ: Տրանսֆերային պատուհանը փակւում է յունւարի 31-ին»,- Մոուրինիոյի խօսքը մէջբերում է «manchestereveningnews»-ը:

Բրիտանական «Daily Mail»-ը, յղում անելով «Մանչեսթեր Իւնայթեդ»-ում իր աղբիւրներին, հաղորդել էր, որ Մխիթարեանը յունւարի 19-ի մարզմանը հրաժեշտ է տւել թիմակիցներին եւ ժամանակից շուտ հեռացել է ակումբային մարզաբազայից:

Յիշեցնենք, որ Մխիթարեանի տրանսֆերը ներառւած է «Արսենալ»-ի չիլիացի յարձակւող Ալեքսիս Սանչէսի տրանսֆերի գործարքում, որը դեռ չի կայացել:

«BBC Sport»-ը յայտնել էր, որ Հայաստանի հաւաքականի աւագի տեղափոխութիւնը «Մանչեսթեր Իւնայթեդ»-ից Լոնդոնի «Արսենալ» ձգձգւում է հայ ֆուտբոլիստի գործակալի պահանջների պատճառով: «Արսենալ»-ը չի ցանկանում գործարքի ընդհանուր գումարի 7 տոկոսից շատ վճարել իտալացի գործակալ Մինօ Ռայոլային, որն աւելին է պահանջում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։