Հա

Մարզական

24/01/2018 - 15:10

Արսէն Վենգէր. ««Արսենալ»-ը վաղուց էր ընկել Հենրիխ Մխիթարեանի յետեւից»

«Արսենալ»-ը վաղուց էր փորձում «որսալ» Հայաստանի ֆուտբոլի հաւաքականի աւագ Հենրիխ Մխիթարեանին, դեռ այն ժամանակից, երբ ֆուտբոլիստը «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի կազմում չէր խաղում, յայտնել է «Զինագործներ»-ի մարզիչ Արսէն Վենգէրը, որի ասածը մէջբերում է «Skysports»-ը։ 

«alikonline.ir» - «Արսենալ»-ը վաղուց էր փորձում «որսալ» Հայաստանի ֆուտբոլի հաւաքականի աւագ Հենրիխ Մխիթարեանին, դեռ այն ժամանակից, երբ ֆուտբոլիստը «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի կազմում չէր խաղում, յայտնել է «Զինագործներ»-ի մարզիչ Արսէն Վենգէրը, որի ասածը մէջբերում է «Skysports»-ը։ Տեղեկացնում է «Sputnik» Արմենիան:

Մասնագէտը խոստովանել է, որ Հենրիխ Մխիթարեանի հետ հանդիպում է ունեցել «Մանչեսթեր Իւնայթեդ» տեղափոխւելու շրջանում։ Նրա խօսքով` «այն ժամանակ մենք մօտ էինք (գործարքին), սակայն չստացւեց»։

Ինչ վերաբերում է Մխիթարեանի ապագային «Արսենալ»-ում, Վենգէրը նշել է, որ փոքր-ինչ մտահոգում է հայ կիսապաշտպանի կարիերայում «մանչեսթերեան անյաջող շրջանի» հաւանական հետեւանքը։

«Իհարկէ, մտահոգում է այն, թէ ինչպէս է դա անդրադարձել Մխիթարեանի վրայ։ Սակայն սա նրա համար նոր հնարաւորութիւն է։ Այն ամէնը, ինչ ձեզ պէտք է կեանքում, երկրորդ հնարաւորութիւնն է։ Համոզւած եմ Մխիթարեանի որակական յատկանիշների հարցում, եւ նա կօգտագործի այդ հնարաւորութիւնը»,- ասել է Վենգէրը։

Մարզիչը մտադիր է Մխիթարեանի ֆուտբոլային կարողութիւններն օգտագործել խաղային տարբեր դիրքերում։

«Նա կարող է տարբեր դիրքերում խաղալ։ Անձամբ ես նրան, առաջին հերթին, տեսնում եմ եզրային յարձակման մէջ, բայց մտածում եմ նաեւ կենտրոնում խաղալու մասին»,- ասել է Արսէն Վենգէրը։

Հենրիխ Մխիթարեանի տեղափոխութիւնը չիլիացի կիսապաշտպան Ալեքսիս Սանչէսի` «Մանչեսթեր Իւնայթեդ» տեղափոխւելու գործարքի մի մասն էր դարձել։

Մխիթարեանը «Արսենալ»-ի կազմում հանդէս է գալու 7 համար ներքոյ եւ շաբաթական 180-200 հազար ֆունտ ստեռլինգ է ստանալու։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։