Շւէյցարիայի Լօզան քաղաքում յունւարի 24-ին տեղի ունեցաւ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի վիճակահանութիւնը:
«alikonline.ir» - Շւէյցարիայի Լօզան քաղաքում յունւարի 24-ին տեղի ունեցաւ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի վիճակահանութիւնը: Տեղեկացնում է «news.am»-ը:
ՈՒԵՖԱ-ի ամենացածր վարկանիշով թիմերի հետ վերջին՝ D դիւիզիոնում ընդգրւած ֆուտբոլի Հայաստանի ազգային հաւաքականը յայտնւեց չորրորդ խմբում, որտեղ կը մրցի Մակեդոնիայի, Լիխտենշտէյնի եւ Ջիբրալթարի թիմերի հետ:
Ազգերի լիգայում հանդէս են գալու 55 եւրոպական հաւաքականներ, որոնք բաժանւել են 4 դիւիզիոնների (A, B, C, D): Խմբերը կազմւել են 3 ու 4 թիմերով: Խմբային փուլի հանդիպումները (տնային ու արտագնայ) կը կայանան 2018 թւականի սեպտեմբեր - նոյեմբեր ամիսներին, իսկ յաղթողը յայտնի կը դառնայ 2019-ի յունիսին:
А դիւիզիոն
Խումբ 1. Գերմանիա, Ֆրանսիա, Հոլանդիա:
Խումբ 2. Բելգիա, Շւէյցարիա, Իսլանդիա:
Խումբ 3. Պորտուգալիա, Իտալիա, Լեհաստան:
Խումբ 4. Իսպանիա, Անգլիա, Խորւաթիա:
B դիւիզիոն
Խումբ 1. Սլովակիա, Ուկրայինա, Չեխիա:
Խումբ 2. Ռուսաստան, Շւեդիա, Թուրքիա:
Խումբ 3. Աւստրիա, Բոսնիա-Հերցեգովինա, Հիւսիսային Իռլանդիա:
Խումբ 4. Վելս, Իռլանդիա, Դանիա:
С դիւիզիոն
Խումբ 1. Շոտլանդիա, Ալբանիա, Իսրայէլ:
Խումբ 2. Հունգարիա, Յունաստան, Ֆինլանդիա, Էստոնիա:
Խումբ 3. Սլովենիա, Նորւեգիա, Բուլղարիա, Կիպրոս:
Խումբ 4. Ռումինիա, Սերբիա, Չեռնոգորիա, Լիտւա:
D դիւիզիոն
Խումբ 1. Վրաստան, Լատւիա, Ղազախստան, Անդորրա:
Խումբ 2. Բելառուսիա, Լիւքսեմբուրգ, Մոլդովա, Սան Մարինօ:
Խումբ 3. Ադրբեջան, Ֆարերեան կղզիներ, Մալթա, Կոսովօ:
Խումբ 4. Մակեդոնիա, Հայաստան, Լիխտենշտէյն, Ջիբրալթար:
ՈւԵՖԱ-ի Գործկոմի որոշմամբ՝ վիճակահանութեան ժամանակ Հայաստանի ու Ադրբեջանի եւ Ուկրայինայի ու Ռուսաստանի հաւաքականները չէին կարող յայտնւել նոյն ենթախմբերում։
Յիշեցնենք, որ Ազգերի լիգայում վիճարկւելու են Եւրօ-2020-ի եզրափակիչ փուլի 4 ուղեգրեր: Այդ ուղեգրերի համար անցումային խաղերում կը պայքարեն Ազգերի լիգայի 16 խմբերի յաղթողները: Անցումային խաղերն անցկացւելու են դիւիզիոնների ներսում: Դա նշանակում է, որ Եւրօ-2020-ի ուղեգիր է նւաճելու իւրաքանչիւր դիւիզիոնից մէկական հաւաքական: Եթէ անցումային խաղերի իրաւունք ստացած հաւաքականն արդթն ապահովել է Եւրօ-2020-ի ուղեգիր, ապա նրան կը փոխարինի այդ դիւիզիոնի յաջորդ ամենաբարձր վարկանիշով թիմը: Եթէ դիւիզիոնում չհաւաքւեն անցումային խաղերի համար 4 թիմեր, ապա մասնակցիների ընտրութիւնը կը կատարւի ըստ վարկանիշների:
Այս փուլում A դիւիզիոնի խմբերի յաղթողները 2019-ի յունիսին կը մասնակցեն «Չորս լաւագոյնների եզրափակիչին»: А, В եւ С դիւիզիոնների վատագոյն թիմերը ցած կիջնեն, իսկ նրանց կը փոխարինեն В, С ու D դիւիզիոնների խմբերի յաղթողները:
Ազգերի լիգայի պատճառով Եւրօ-2020-ի ընտրական փուլը կը մեկնարկի 2019 թւականի մարտին: