Հա

Մարզական

Երկուշաբթի, 29 Յունւարի 2018 12:10

Հենրիխ Մխիթարեանը՝ «Արսենալ»-ի հաւանական մեկնարկային կազմում

«Daily Star»-ը ներկայացրել է Լոնդոնի «Արսենալ»-ի հաւանական մեկնարկային կազմը «Սուոնսի»-ի դէմ անգլիական Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի խաղում:

«alikonline.ir» - «Daily Star»-ը ներկայացրել է Լոնդոնի «Արսենալ»-ի հաւանական մեկնարկային կազմը «Սուոնսի»-ի դէմ անգլիական Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի խաղում: Տեղեկացնում է «news.am»-ը:

Պարբերականը ենթադրում է, որ Հայաստանի հաւաքականի 29-ամեայ աւագ Հենրիխ Մխիթարեանը կընդգրկւի Արսէն Վենգէրի գլխաւորած թիմի մեկնարկային կազմում եւ նորամուտը կը նշի նոր թիմում:

«Արսենալ». Պետէր Չեխ, Հեկտոր Բելերին, Լորան Կոսելնի, Շկոդրան Մուստաֆի, Նաչօ Մոնրէալ, Մոհամմեդ Էլնենի, Ջէկ Վիլշիր, Գրանիտ Ջակա, Հենրիխ Մխիթարեան, Մեսութ Օզիլ, Ալեքսանդր Լեակազեթ:

Աւելի վաղ «Արսենալ»-ի ֆրանսիացի գլխաւոր մարզիչ Արսէն Վենգէրը յայտնել էր, որ Հենրիխ Մխիթարեանին «Սուոնսի»-ի դէմ յունւարի 30-ի մրցավէճում խաղացնելու վերաբերեալ որոշում կը կայացնի այսօր՝ յունւարի 29-ին:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։