Հա

Մարզական

31/01/2018

Մխիթարեանը չկարողացաւ փրկել «Արսենալ»-ին պարտութիւնից

Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում «Արսենալ»-ը «Լիբերտի» ստադիոնում հիւրընկալւեց «Սուոնսի»-ին եւ պարտւեց 1:3 հաշւով: 

«alikonline.ir» - Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում «Արսենալ»-ը «Լիբերտի» ստադիոնում հիւրընկալւեց «Սուոնսի»-ին եւ պարտւեց 1:3 հաշւով: Տեղեկացնում է «armsport.am»-ը:

«Զինագործները» բացեցին խաղի հաշիւը 33-րդ րոպէին: Մեսութ Օզիլի փոխանցումից յետոյ գոլի հեղինակ դարձաւ Նաչօ Մոնրեալը: 

Ընդամենը 1 րոպէ անց տանտէրերը հաւասարեցրին հաշւի տարբերութիւնը: Ալֆի Մոուսոնի փոխանցումից յետոյ գոլով աչքի ընկաւ Սեմ Կլուկասը: Երկրորդ խաղակէսում «Սուոնսի»-ն երկու անպատասխան գնդակ ուղարկեցին հիւրերի դարպասը: 

61-րդ րոպէին «Արսենալ»-ի դարպասապահ Պետեր Չեխի եւ պաշտպանների սխալի արդիւնքում գոլ խփեց Ջորդան Աիւն: 86-րդ րոպէին Սեմ Կլուկասը դարձաւ դուբլի հեղինակ` ձեւակերպելով հանդիպման վերջնական հաշիւը: 

«Զինագործների» կազմում իր նորամուտը նշեց հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը, ով փոխարինման մտաւ խաղի 60-րդ րոպէին: 

Այս խաղից յետոյ «Արսենալ»-ը 42 միաւորով շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղիւսակի 6-րդ հորիզոնականը: «Սուոնսի»-ն 23 միաւորով բարձրացաւ 17-րդ տեղ: Նշենք, որ «Արսենալ»-ը յաջորդ հանդիպումը կանցկացնի փետրւարի 3-ին` մրցելով «Էւերթոն»-ի հետ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։