Հա

Մարզական

Չորեքշաբթի, 31 Յունւարի 2018 12:00

«Goal»-ը Մխիթարեանին ընդգրկել է յունւարի լաւագոյն տրանսֆերների խորհրդանշական հաւաքականում

Բրիտանական հեղինակավոր «Goal.com» ինտերնետ-պարբերականը կազմել է յունւարեան լաւագոյն տրանսֆերների խորհրդանշական հաւաքականը, որում ընդգրկել է նաեւ «Արսենալ»-ի նորեկ Հենրիխ Մխիթարեանին: 

«alikonline.ir» - Բրիտանական հեղինակավոր «Goal.com» ինտերնետ-պարբերականը կազմել է յունւարեան լաւագոյն տրանսֆերների խորհրդանշական հաւաքականը, որում ընդգրկել է նաեւ «Արսենալ»-ի նորեկ Հենրիխ Մխիթարեանին: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Հայ ֆուտբոլիստը, յիշեցնենք, վերջերս «Մանչեսթեր Իւնայթեդ»-ից տեղափոխւեց լոնդոնեան ակումբ:

29-ամեայ Մխիթարեանը երէկ` յունւարի 30-ին, նաեւ իր նորամուտը նշեց «զինագործների» կազմում` մասնակցելով «Սուոնսի Սիթի»-ի հետ Պրեմիեր-լիգայի խաղին, որտեղ, սակայն, լոնդոնեան ակումբը սեփական յարկի տակ 1:3 հաշւով պարտութիւն կրեց: 

«Goal.com»-ի կազմած հաւաքականն ընդհանուր առմամբ այս տեսքն ունի.

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։