Հա

Մարզական

01/02/2018

Մխիթարեանի առաջին ելոյթից դժգոհ են բրիտանական լրատւամիջոցները

Լրատւամիջոցներում եղած գնահատականները տատանւում են «չկարողացաւ խաղը շտկել»-ից մինչեւ «սարսափելի դեբիւտ»:

«alikonline.ir» - Հայաստանի հաւաքականի ու Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանի դեբիւտը «Զինագործներ»-ի կազմում անյաջող են որակել Բրիտանիայի գրեթէ բոլոր լրատւամիջոցները, որոնք հետեւում են մարզաշխարհի նորութիւններին։ Գրում է «Sputnik» Արմենիան:

Լրատւամիջոցներում եղած գնահատականները տատանւում են սկսած «չկարողացաւ խաղը շտկել»-ից (Sport360) մինչեւ «սարսափելի դեբիւտ» (Mirror)։

Մխիթարեանի անյաջողութիւնն ուրախացրել է «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի երկրպագուներին, որոնք սկսել են տարբեր ձեւով փոխել նրա արտայայտութիւնն այն մասին, որ «Արսենալ»-ում նա ցանկանում է «յարձակողական» ֆուտբոլ խաղալ։

«Twitter»-ում հնչած չար մեկնաբանութիւնների ընդհանուր իմաստն այն է, որ ըստ Մխիթարեանի` «յարձակողական ֆուտբոլ խաղալը» նշանակում է 3:1 հաշւով պարտւել։

«Հա-հա-հա։ Մխիթարեանն ասում էր, որ երազում է «Արսենալ»-ի կազմում հանդէս գալ ու յարձակողական ֆուտբոլ խաղալ… ծիծաղելի է հնչում, նրա դեբիւտային խաղի ժամանակ պարտւել են «Սուոնսի»-ին։ Դու «Արսենալ»-ի շապիկով երբեք չեմպիոնների Լիգայում չես խաղա»,- գրել է մի օգտատէրը «Twitter»-ում։

«Աւելի վաղ այս խաղաշրջանում Մխիթարեանը հյաղթել է «Սուոնսի»-ին 4-0 հաշւով, իսկ հիմա «Արսենալ»-ի հետ ամենաշատը կարող է հյարձակողական ֆուտբոլ խաղալ»,- գրել է մեկ այլ օգտատէր։

Յիշեցնենք, որ յունւարի 30-ին, Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում «Արսենալ»-ը «Լիբերտի» մարզադաշտում հիւրընկալւեց յետնապահ «Սուոնսի»-ին եւ պարտւեց 1:3 հաշւով:

«Զինագործներ»-ի կազմում իր նորամուտը նշեց հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը, ով փոխարինման եկաւխաղի 59-րդ րոպէին:

«Արսենալ»-ն իր յաջորդ հանդիպումը կանցկացնի փետրւարի 3-ին եւ կը խաղայ «Էւերթոն»-ի հետ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։