Հա

Մարզական

03/02/2018

Լեւոն Արոնեանը՝ «Gibraltar Masters»-ի յաղթող

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնեանը նւաճեց «Gibraltar Masters» մրցաշարի յաղթողի կոչումը: Եզրափակիչ թայ-բրէյքում հայ գրոսմայստերն ուժեղ էր ֆրանսիացի գրոսմայստեր Մաքսիմ Վաշիէ-Լագրաւից:

«alikonline.ir» - Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնեանը նւաճեց «Gibraltar Masters» մրցաշարի յաղթողի կոչումը: Եզրափակիչ թայ-բրէյքում հայ գրոսմայստերն ուժեղ էր ֆրանսիացի գրոսմայստեր Մաքսիմ Վաշիէ-Լագրաւից: Տեղեկացնում է «news.am»-ը:

Թայ-բրէյքում կայծակնային խաղի չորս պարտիաներից առաջին երեքն աւարտւեցին ոչ ոքի, իսկ չորրորդում Լեւոն Արոնեանը սպիտակներով յաղթանակ տարաւ 50-րդ քայլում:

Նշենք, որ 10-րդ տուրից յետոյ Լեւոն Արոնեանը, Մաքսիմ Վաշիէ-Լագրաւը, ամերիկացի Հիկարու Նակամուրան եւ հունգարացի Ռիչարդ Ռապորտը վաստակել էին 7.5-ական միաւոր: Այս չորս շախմատիստները պայքարը շարունակեցին թայ-բրէյքում: Կիսաեզրափակիչում Լեւոն Արոնեանը մրցեց Ռիչարդ Ռապորտի հետ եւ յաղթեց 2:0 հաշւով: Վաշիէ-Լագրաւն էլ 2.5:1.5 հաշւով պարտութեան մատնեց Նակամուրային:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։