Հա

Մարզական

04/02/2018

«Արսենալ»-ի տպաւորիչ յաղթանակը, Մխիթարեանի 3 գոլային փոխանցումները

Անգլիայի առաջնութեան 26-րդ տուրում տպաւորիչ յաղթանակ տարաւ «Արսենալ»-ը: Ֆրանսիացի Արսէն Վենգէրի գլխաւորած թիմը 5:1 հաշւով պարտութեան մատնեց «Էւերտոն»-ին:

«alikonline.ir» - Անգլիայի առաջնութեան 26-րդ տուրում տպաւորիչ յաղթանակ տարաւ «Արսենալ»-ը: Ֆրանսիացի Արսէն Վենգէրի գլխաւորած թիմը 5:1 հաշւով պարտութեան մատնեց «Էւերտոն»-ին: Տեղեկացնում է «news.am»-ը:

Լոնդոնեան թիմի մեկնարկային կազմում նորամուտը նշեց Հայաստանի հաւաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը, որը կատարեց երեք գոլային փոխանցում:

Դրանցից մէկից յետոյ առաջին գոլը «Արսենալ»-ում խփեց Դորտմունդի «Բորուսիա»-ից Մխիթարեանի նախկին թիմակից, գաբոնցի յարձակջող Պիէր-Էմերիկ Օբամէյանգը, որը նորամուտը նշեց անգլիական ակումբում:

Հեթ-տրիկի հեղինակ դարձաւ վելսցի կիսապաշտպան Աարոն Ռեմսին: Աչքի ընկաւ նաեւ ֆրանսիացի պաշտպան Լորան Կոսելնին: Մխիթարեանն ու Օբամէյանգը չփոխարինւեցին:

Ի դէպ Հենրիխ Մխիթարեանը 2013 թւականից յետոյ դարձաւ «Արսենալ»-ի առաջին խաղացողը, որը Անգլիայի առաջնութեան խաղում դարձել է երեք գոլային փոխանցման հեղինակ:

2013 թւականին իսպանացի կիսապաշտպան Սանտի Կասորլան չորս գոլային փոխանցում է կատարել «Վիգան»-ի դէմ խաղում:

«Արսենալը» 45 միաւորով 6-րդ տեղում է եւ մէկ հանդիպում քիչ անցկացրած «Տոտենհեմ»-ից յետ է 3 միաւոր:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։