Հա

Մարզական

Կիրակի, 04 Փետրւարի 2018 10:50

«Արարատ»-ի երիտասարդ բասկետբոլիստները՝ եզրափակչում

«Արարատ»-ի երիտասարդ բասկետբոլիստներին յաջողւել է նւաճել Իրանի մինչեւ 23 տարեկանների (օմիդ) լիգայի եզարափակիչ հանդիպման ուղեգիր:

«alikonline.ir» - «Արարատ»-ի երիտասարդ բասկետբոլիստներին յաջողւել է նւաճել Իրանի մինչեւ 23 տարեկանների (օմիդ) լիգայի եզարափակիչ հանդիպման ուղեգիր:

Փետրւարի 2-ին «Արարատ» մարզաւանի «Սասունցի Դաւիթ» սրահում կայացել է Իրանի մինչեւ 23 տարեկանների բասկետբոլի լիգայի կիսաեզրափակիչ փուլի «Արարատ»-«Փեթրոշիմի Բնդար Էմամ» զոյգի երրորդ՝ որոշիչ հանդիպումը, որի ընթացքում մեր տղաներին յաջողւել է 80:66 հաշւով պարտութեան մատնել մրցակցին եւ երեք խաղերի ընդհանուր հաշւարկով տանելով 2:1 յաղաթանակ՝ նւաճել եզրափակիչ հանդիպման ուղեգիր:

Նշենք, որ կիսաեզրափակիչ փուլի առաջին հանդիպումում արարատցիները պարտւել էին 78:83 հաշւով, իսկ երկրորդ հանդիպումն աւարտւել էր մեր տղաների յաղթանակով՝ 68:57 հաշւով:

Եզրափակիչ հանդիպումների շարքը մեկնարկելու է փետրւարի 9-ին, իսկ «Արարատ»-ի մրցակիցն է լինելու Օմիդիէի «Նաֆթ»-ը:

Յաջողութիւն ենք մաղթում մեր երիտասարդ բասկետբոլիստներին:

Յարակից Հրապարակումներ

  • Հեռախօս «Ալիք»-ին
    Հեռախօս «Ալիք»-ին

    Թւականիս յունւարի 29-ին, հեռուստատեսութեամբ դիտում էի «Արարատ»-ի բասկետբոլի խաղի ուղղակի հեռարձակումը: Խաղը լուսաբանող մեկնաբանը, ոչ միայն խաղն էր մեկնաբանում, այլեւ յետադարձ հայեացք նետեց «Արարատ»-ի բասկետբոլի եւ իրանահայ մարզանքի անցած փառապանծ ուղուն եւ ափսոսանքով խօսեց ներկայի ոչ շատ լաւ որակի մասին:

  • Բասկետբոլ - Ա կարգի լիգա
    Բասկետբոլ - Ա կարգի լիգա

    Յունւարի 15-ին, տեղի ունեցան Իրանի բասկետբոլի Ա կարգի լիգայի 13-րդ տուրի հանդիպումները:
    Հիւսիսային գօտու մրցաշարում, Ղազւինում, տեղի «Ռիրա»-ն հիւրընկալում էր «Արարատ»-ին: Խաղն աւարտւեց 76-59 հաշւով, ի շահ տանտէրերի:

  • «Արարատ»-ի բասկետբոլի մանկապատանեկան թիմը՝ 3-րդ հորիզոնականում
    «Արարատ»-ի բասկետբոլի մանկապատանեկան թիմը՝ 3-րդ հորիզոնականում

    Յունւարի 12-ին «Հէյդարնիա» մարզահամալիրի բասկետբոլի սրահում տեղի ունեցան Թեհրանի մանկապատանեկան բասկետբոլի 2-րդ կարգի լիգայի մրցումների 3-րդ եւ 4-րդ տեղի եւ եզրափակիչ հանդիպումները:

  • «Արարատ»-ի պատանիները՝ 3-րդ հորիզոնականում
    «Արարատ»-ի պատանիները՝ 3-րդ հորիզոնականում

    Յունւարի 10-ին «Հէյդարնիա» մարզահամալիրի բասկետբոլի սրահում տեղի ունեցան Թեհրանի պատանեկան բասկետբոլի մրցումների 3-րդ եւ 4-րդ տեղի եւ եզրափակիչ հանդիպումները:
    3-րդ եւ 4-րդ տեղի համար պայքարում, «Արարատ»-ի պատանեկան թիմն իր ուժերը չափեց «Քանքօ» թիմի դէմ ու ցուցադրելով փայլուն խաղ՝ յաղթեց 60-56 հաշւով, եւ զբաղեցրեց մրցաշարի 3-րդ հորիզոնականը:

  • «Արարատ»՝ 66 - «Մես Քերման»՝ 59
    «Արարատ»՝ 66 - «Մես Քերման»՝ 59

    Թւականիս յունւարի 30-ին «Արարատ»-ի տղայոց բասկետբոլի խումբը 66-59 հաշւով յաղթանակ է արձանագրել «Մես Քերման» թիմի դիմաց:
    Խաղը տեղի է ունեցել «Արարատ» Մարզաւանում:
    Շնորհաւորում ենք մեր մարզիկներին:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։