Հա

Մարզական

06/02/2018

«Արսենալ»-ի մարզիչը Մխիթարեանին համեմատել է «ոսկէ» իսպանացու հետ

«Արսենալ»-ի գլխաւոր մարզիչը թւարկել է, թէ ինչ առանձնայատկութիւններ պէտք է ունենայ հայաստանցի ֆուտբոլիստը համաշխարհային որակի մարզիկ դառնալու համար։ Իսկ «Էւերտոն»-ի դէմ Մխիթարեանի խաղը նրան յիշեցրել է հանրայայտ եւ տաղանդաւոր ֆուտբոլիստ Սանտի Կասոռլայի մասին:

«alikonline.ir» - Մխիթարեանն իր ողջ կեանքը նւիրել է ֆուտբոլին։ Հայաստանում լաւագոյն խաղացող դառնալու համար հարկաւոր է հաստատակամ, համառ եւ նպատակասլաց լինել։ Այս մասին ըստ «Sputnik» Արմենիայի՝ «The Telegraph»-ին ասել է Արսէն Վենգէրը։

«Նոր խաղացողների յայտնւելը միշտ դրական է ազդում թիմի վրայ, ֆուտբոլիստներն արթնանում են, զգօնանում, քանի որ նրանց համար նոր մրցակից է յայտնւում, եւ նրանք պէտք է աշխատեն յաղթահարել այդ մրցակցութիւնը»,- Արսէն Վենգէրի խօսքերն է մէջբերում յօդւածի հեղինակը։

Նրա խօսքով` «Արսենալ»-ի խաղը մեծ մասամբ հիմնւած է ընդհանուր թիմային ոգու վրայ, երբ թիմի անդամները տեսնում են, որ նորեկներն ընդունում են խաղի իրենց տեսլականը, նրանց համար հեշտ է դառնում թիմի մէջ ներգրաււելու գործընթացը։ Դա շատ կարեւոր է։

«Մխիթարեանն ամբողջութեամբ կենտրոնացած է ֆուտբոլի վրայ, ամբողջ էութեամբ խաղի մէջ է։ Նա Հայաստանից է, երկիր, որտեղ հարկաւոր է հաստատակամութիւն, համառութիւն եւ նպատակասլացութիւն ցուցաբերես` լաւագոյն ֆուտբոլիստ դառնալու համար։ Քեզ պէտք է իսկապէս դուր գա ֆուտբոլը, նւիրւես դրան»,- ասել է Վենգէրը։

Հրապարակման հեղինակը նշում է, որ չնայած Ահարոն Ռեմզիի, Քեւին դէ Բրիւնի եւ Մոհամմեդ Սալահի ակնյայտ յաջողութեանը` այնուհանդերձ հանրութեան զգալի մասի ուշադրութիւնը սեւեռւած էր հէնց Մխիթարեանի վրայ։ Ըստ նրա` երեք գոլային փոխանցումը հայ ֆուտբոլիստի արդիւնաւէտութեան լուռ վիճակագրութիւնը դարձան։ Նա աւելին արեց, քան Ալեքսիս Սանչէսը «Արսենալ»-ի կազմում խաղալու ժամանակ:

«Նաեւ Պէր-Էմերիկ Օբամեանգի գոլի շնորհիւ օդում անիմանալի ինչ- որ բան էր «սաւառնում»։ Ժպիտներ, ուրախութիւն, լաւատեսութիւն, յոյս»,- ասել է Վենգէրը։

Նրա հաւաստիացմամբ` 29-ամեայ Մխիթարեանի խաղը նրան յիշեցրել է Սանտի Կասոռլայի մասին: «Վերջին տարիներին խաղադաշտում հէնց նրա բացակայութեան ժամանակ է «Արսեալ»-ը մեծ ձախողումներ թոյլ տւել։ Նրանք որոշ նմանութիւն ունեն»,- ասել է Վենգէրը։

Անգլիայի պրեմիեր լիգայի 26-րդ մցաշարում «Արսենալը» ջախջախեց «Էւերտոն»-ին՝ 5:1 հաշւով: Հենրիխ Մխիթարեանն իր առաջնախաղում մեկնարկային կազմում անհաւանական խաղ ցուցադրեց՝ դառնալով առաջին ֆուտբոլիստը, ում յաջողւեց անգլիական չեմպիոնատի այս սեզոնին երեք գոլային փոխանցում կատարել մէկ խաղի ընթացքում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։