Հա

Մարզական

10/02/2018

Փհենչհանում մեկնարկեց 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը

Երէկ՝ փետրւարի 9-ին Հարաւային Կորէայի Փհենչհան քաղաքում մեկնարկեց 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը:

«alikonline.ir» - Երէկ՝ փետրւարի 9-ին Հարաւային Կորէայի Փհենչհան քաղաքում մեկնարկեց 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը:

Բացման հանդիսաւոր արարողութիւնը ներկաներին հիացրեց բազմապիսի լուսային էֆեկտներով, իսկ օլիմպիական կրակը վառեց հարաւկորէացի նախկին գեղասահորդուհի Իւ-Նա Կիմը, որը հանդիսանում է Վանկուվէր-2010-ի օլիմպիական չեմպիոն:

Խաղերի մասնակից մարզիկներին եւ ներկաներին յատուկ խօսքով դիմեցին եւ յաջողութիւն մաղթեցին ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախն ու 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի կազմկոմիտէի նախագահը:

Նշենք, որ 16 օրերի ընթացքում Փհենչհանում կը խաղարկւեն մեդալների 102 հաւաքածուներ 15 մարզաձեւերում: Ի դէպ, սա առաջին անգամն է, ինչ Ձմեռային Օլիմպիական խաղերում խաղարկւում են մեդալների 100-ից աւելի հաւաքածու:

Փհենչհան-2018-ում գրանցւել է եւս մէկ ռեկորդ. խաղերին մասնակցում են Ձմեռային Օլիմպիական խաղերի համար ռեկորդային շատ մարզիկներ՝ 2952 մարզիկ աշխարհի 92 երկրից:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։