Հա

Մարզական

10/02/2018 - 12:30

Հենրիխ Մխիթարեան. «Չեմ ուզում որեւէ մէկին մեղադրել, իմ կեանքում նոր գլուխ եմ սկսում»

Հենրիխ Մխիթարեանը, որը վերջերս տեղափոխւել է Լոնդոնի «Արսենալ», պատմել է, որ նոր փուլ է սկսում իր կեանքում:

«alikonline.ir» - «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարոանը չի ուզում մեղաւորներ փնտրել «Մանչեսթեր Իւնայթեդ»-ում իր ոչ այդքան յաջող ելոյթների մէջ։ Այդ մասին ըստ «Sputnik» Արմենիայի՝ նա ասել է «Sky Sports»-ին տւած հարցազրոյցում։

Վերջին ամիսներին 29-ամեայ Մխիթարեանը դադարել էր հանդէս գալ Ժոզէ Մոուրինիոյի թիմի մեկնարկային կազմում։

«Չեմ ցանկանում արդարացում գտնել։ Չեմ ուզում ոչ մէկին մեղադրել։ Նոր գլուխ եմ սկսում իմ կեանքում, իմ ֆուտբոլային կարիերայում եւ ես երջանիկ եմ այստեղ լինելու համար։ Իհարկէ, ուրախ կը լինեմ աւելի շատ բանի հասնել, քան հասել էի «Մանչեսթեր Իւնայթեդ»-ում»,- ասել է ֆուտբոլիստը։

Նա նշել է, որ «Արսենալ»-ում կը ցանկանար աւելի մեծ ձեռքբերումներ ունենալ, քան «Մանչեսթեր Իւնայթեդ»-ում։

«Չեմ ուզում որեւէ մէկին ինչ-որ բան ապացուցել, այլ ուղղակի ուզում եմ վայելել ֆուտբոլը, առաւելագոյն ջանքեր գործադրել, իսկ յետոյ կը տեսնեմ, որ ինձ մոտ ստացվւլ է»,- ասել է կիսապաշտպանը։

Տեղեկութիւն է տարածւել, որ Հայաստանի հաւաքականի աւագ Հենրիխ Մխիթարեանի ծառայութիւններով հետաքրքրւել են ռուսական ակումբները։

Յիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարեանը «Արսենալ» էր տեղափոխւել յունւարի վերջին, այդ օրւանից նա «Զինագործներ»-ի թիմում երկու խաղի է մասնակցել։ «Սուոնսի»-ի դէմ առաջին խաղում կիսապաշտպանը երկրորդ խաղակէսում դուրս եկաւ փոխարինման, սակայն չկարողացաւ օգտակար լինել իր թիմին։ Բայց «Էւերտոն»-ի դէմ երկրորդ խաղը նրա յաղթարշաւն էր. Մխիթարեանը երեք գոլային փոխանցում իրականացրեց եւ խաղաշրջանի ընթացքում իրականացրած գոլային փոխանցումների քանակով հաւասարւեց չիլիացի ֆուտբոլիստ Ալեքսիս Սանչէսին, որը Հենրիխի փոխարէն տեղափոխւել է «Մաչեսթեր Իւնայթեդ»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։