Հա

Մարզական

12/02/2018 - 08:10

Օլեմպիական խաղեր 2018. Երկրորդ օրւանից յետոյ մեդալային հաշւարկի առաջատարը Գերմանիան է

Հարաւային Կորէայի Փհենչհան քաղաքում մեկնարկած 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում փետրւարի 11-ին վիճարկւել է մեդալների 6 հաւաքածու:

«alikonline.ir» - Հարաւային Կորէայի Փհենչհան քաղաքում մեկնարկած 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում փետրւարի 11-ին վիճարկւել է մեդալների 6 հաւաքածու: Տեղեկացնում է «news.am»-ը:

Մեդալային երկրորդ օրւանից յետոյ ընդհանուր հաշւարկի առաջտարն է Գերմանիան, որը նւաճել է 3 ոսկէ եւ մէկ բրոնզէ մեդալ: Երկրորդ տեղում է Հոլանդիան (2 ոսկի, 2 արծաթ, 1 բրոնզ), իսկ լաւագոյն եռեակը եզրափակում են նորւեգացիները (1 ոսկի, 4 արծաթ, 6 բրոնզ): Հնգեակում են նաեւ ԱՄՆ-ը (1 ոսկի, 1 արծաթ) եւ Աւստրիան (1 ոսկի):

Յիշեցնենք, որ Հայաստանը Փհենչհան-2018-ում ունի 3 ներկայացուցիչ՝ դահուկորդներ Միքայէլ Միքայէլեանը, Կատիեա Գալստեանը եւ լեռնադահուկորդ Աշոտ Կարապետեանը: Հայ մարզիկները պայքարի մէջ կը մտնեն փետրւարի 13-ին: Առաջինը հանդէս կը գան Միքայէլ Միքայէլեանը եւ Կատիեա Գալստեանը:

 

Փհենչհան-2018, Հայաստանի ներկայացուցիչների մրցելույթների ժամանակացոյցը 

Կատիեա Գալստեան - սպրինտ, փետրւարի 13, ժամը 12:30-ին  (Երեւանի ժամանակով)

Միքայէլ Միքայէլեան - սպրինտ, փետրւարի 13, ժամը 13:05

Կատիեա Գալստեան - 10 կմ ազատ ոճ, փետրւարի 15, ժամը 10:30

Միքայէլ Միքայէլեան - 15 կմ ազատ ոճ, փետրւարի 16, ժամը 10:00

Աշոտ Կարապետեան - հսկայ ոլորավայրէջք, փետրւարի 18, ժամը 05:15

Աշոտ Կարապետեան - յատուկ ոլորավայրէջք, փետրւարի 22, ժամը 05:15

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։