Հա

Մարզական

13/02/2018 - 13:10

Մխիթարեան. Միգուցէ սա լաւագոյն պահն էր Մանչեսթերից հեռանալու համար

«Արսենալ»-ի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը «ESPN Brasil»-ին տւած հարցազրոյցում խօսել է յունւարին «Մանչեսթեր Իւնայթեդ»-ից հեռանալու 3 հիմնական պատճառների մասին: 

«alikonline.ir» - «Արսենալ»-ի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը «ESPN Brasil»-ին տւած հարցազրոյցում խօսել է յունւարին «Մանչեսթեր Իւնայթեդ»-ից հեռանալու 3 հիմնական պատճառների մասին: Տեղեկացնում է «tert.am»-ը:

«Երբեմն, իհարկէ, որոշակի թարմութեան կարիք ես ունենում:

Քանի որ ես արդէն 29 տարեկան եմ, ցանկանում էի աւելի շատ խաղալ: Գիտեմ, որ մի քանի տարուց ստիպւած կը լինեմ աւարտել կարիերաս, եւ ինձ համար շատ կարեւոր է անունս էլ աւելի հեղինակաւոր դարձնելը:

Այդ իսկ պատճառով, գուցէ` սա հեռանալու լաւագոյն ժամանակն էր, ինչպէս նաեւ լաւագոյն ժամանակն էր ինչ-որ բան փոխելու, նոր մարտահրաւէր, նոր ակումբ ունենալու եւ ամէն ինչ զրոյից սկսելու համար»,- ասել է Մխիթարեանը:

«Իմ նախկին մարզիչներից շատ բան եմ սովորել, այդ թւում` Կլոպից եւ Մոուրինիոյից, եւ ես ցանկանում եմ նաեւ շատ բան սովորել Արսէն Վենգէրից:

Դեռ շատ վաղ է նրանց համեմատելը, ինձ դեռ ժամանակ է անհրաժեշտ Արսէն Վենգէրի հետ աշխատելու համար: Իհարկէ, գալուցս ի վեր արդէն իսկ շատ բան եմ սովորել, բայց աւելին եմ ցանկանում»,- եզրափակել է իր խօսքը 29-ամեայ հայ ֆուտբոլիստը:

Յիշեցնենք` սպասւում է, որ Մխիթարեանը կը մասնակցի Եւրոպա լիգայի 1/16 եզրափակչի շւեդական «Էստերսունդ»-ի հետ փետրւարի 15-ին կայանալիք արտագնայ խաղին: 

Հայ ֆուտբոլիստն այդ մրցաշարում հանդէս կը գայ 77 համարի մարզաշապիկով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։