Հա

Մարզական

14/02/2018 - 08:20

Չեմպիոնների լիգա. «Իւվենտուս»-ը բաց թողեց 2 գոլի առաւելութիւնը «Տոտենհեմ»-ի հետ խաղում

Երէկ՝ ուշ երեկոյեան մեկնարկեց Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչ փուլը:

«alikonline.ir» - Երէկ՝ ուշ երեկոյեան մեկնարկեց Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչ փուլը:

Թուրինում, Իտալիայի չեմպիոն «Իւվենտուս»-ը հիւրընկալել էր անգլիական «Տոտենհեմ»-ին: Հանդիպման մեկնարկը յուսադրող էր իտալական թիմի համար: Արդէն 9-րդ րոպէին Գոնսալօ Իգուաինի դուբլի շնորհիւ նրանք առջեւում էին երկու գնդակի առաւելութեամբ:

Իտալական թիմին, սակայն, չյաջողւեց պահպանել յաղթական հաշիւը: Առաջին խաղակէսի միջնամասում Հարի Քէյնը կրճատեց հաշւում տարբերութիւնը, իսկ երկրորդ խաղակէսում Կրիստիան Էրիկսէնը հաւասարեցրեց այն: 2:2՝ եւ պատասխան հանդիպումից առաջ «Տոտենհեմ»-ը ստացաւ զգալի առաւելութիւն:

Միւս խաղում Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»-ն հիւրընկալւելիս որեւէ շանս չտւեց տանտէրերին՝ շւէյցարական «Բազել»-ին: Գւարդիոլայի սաները 0:4 հաշւով պարտութեան մատնեցին շւէյցարական ակումբին՝ գործնականում վճռելով յաջորդ փուլ դուրս գալու խնդիրը: Դուբլի հեղինակ դարձաւ Իլկայ Գիւնդոգանը, իսկ իրենց հաշւին մէկական գոլ գրանցեցին Բեռնարդու Սիլւան եւ Սերխիօ Ագուէրոն:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։