Հա

Մարզական

14/02/2018 - 08:30

Ասիայի Չեպիոնների լիգա. Իրանական թիմերից յաղթեց միայն «Փերսփոլիս»-ը

Ասիայի Չեմպիոնների լիգայի խմբական փուլում կայացան առաջին տուրի հանդիպումները:

«alikonline.ir» - Ասիայի Չեմպիոնների լիգայի խմբական փուլում կայացան առաջին տուրի հանդիպումները:

Տուրն ընդհանուր առմամբ անյաջող ստացւեց իրանական թիմերի համար: Իրանի 4 ներկայացուցիչներից յաղթեց միայն «Փերսփոլիս»-ը: «Էսթեղլալ»-ը ոչ-ոքի խաղաց, իսկ «Զոբահան»-ը եւ «Թրաքթոր Սազի»-ն պարտւեցին:

A խմբում «Թրաքթոր Սազի»-ն 0:1 հաշւով պարտւեց Սաուդական Արաբիայի «Ալ Ահլի»-ին:

B խմբում «Զոբահան»-ը մրցակցի դաշտում 1:3 հաշւով պարտւեց կատարական «Ալ Դուհէյլ»-ին:

C խմբում Իրանի գործող չեմպիոնը՝ «Փերսփոլիս»-ը Թեհրանի «Ազադի» մարզադաշտում հիւրընկալեց ուզբեկական «Նասաֆ Կարչի»-ին: Հանդիպման ողջ ընթացքում մայրաքաղաքի «Կարմիրներ»-ն ունէին խաղային ու տարածքային շօշափելի առաւելութիւն:

Արդիւնքում նրանց յաջողւեց 3:0 արդիւնքով պարտութեան մատնել մրցակցին: Հանդիպման հաշիւը բացեց Գոդւին Մենշան, իսկ երկրորդ խաղակէսին դուբլի հեղինակ դարձաւ Ալի Ալիփուրը:

D խմբում «Էսթեղլալ»-ը մրցակցի դաշտում ոչ-ոքի՝ 2:2 խաղաց կատարական «Ալ Ռիան»-ի հետ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։