Հա

Մարզական

14/02/2018

Փհենչհան-2018. Ամենաերիտասարդ դահուկորդ օլիմպիական չեմպիոնն ու մեդալային հաշւարկը

Նորւեգացի Յոհանէս Կլեբօն դարձաւ պատմութեան մէջ ամենաերիտասարդ դահուկորդ օլիմպիական չեմպիոնը: Փհենչհանի Օլիմպիական խաղերում Կլեբօն յաղթեց դասական ոճով արագավազքում: 

«alikonline.ir» - Նորւեգացի Յոհանէս Կլեբօն դարձաւ պատմութեան մէջ ամենաերիտասարդ դահուկորդ օլիմպիական չեմպիոնը: Փհենչհանի Օլիմպիական խաղերում Կլեբօն յաղթեց դասական ոճով արագավազքում: Նա 21 տարեկան, 3 ամսական եւ 22 օրական է: Կլեբոն գերազանցեց շւեդ Գունդէս Սւանի նվաճումը, որը 1984 թւականին Սարաեւոյի Օլիմպիական խաղերում 15 կմ. դահուկավազքում չեմպիոն է հռչակւել 22 տարեկանում (+ 1 ամիս, 1 օր):

Մեդալային հաշւարկը շարունակում է գլխաւորել Գերմանիան, որը նւաճել է 5 ոսկէ, 2-ական արծաթէ եւ բրոնզէ մեդալ: Տասնեակում են նաեւ Հոլանդիան, Նորւեգիան, Կանադան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Շւեդիան, Աւստրիան, Իտալիան ու Հարաւային Կորէան:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։