Հա

Մարզական

21/02/2018 - 08:10

Ասիայի Չեմպիոնների լիգա. Երկու յաղթանակ, երկու պարտութիւն. իրանական թիմերի անկայուն ելոյթները շարունակւում են

Ասիայի Չեմպիոնների լիգայում տեղի ունեցան խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպումները: Մրցաշարին մասնակից իրանական ակումբենրը դարձեալ աչքի ընկան իրենց անկայուն ելոյթներով:

«alikonline.ir» - Ասիայի Չեմպիոնների լիգայում տեղի ունեցան խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպումները: Մրցաշարին մասնակից իրանական ակումբենրը դարձեալ աչքի ընկան իրենց անկայուն ելոյթներով:

A խմբում «Թրաքթոր Սազի»-ն կրեց իր երկրորդ անընդմէջ պարտութիւնը: Կատարական «Ալ Ղարաֆա»-ի դէմ պայքարում թաւրիզը ներկայացնող ակումբը պարտւեց 0:3 հաշւով:

Յատկանշական է, որ թաւրիզցիների պարտութեան գլխաւոր մեղաւորը «Փերսփոլիս»-ի նախկին յարձակւող Մեհդի Թարեմին էր, որը դարձաւ երկու գոլի եւ մէկ գոլային փախանցման հեղինակ:

A խմբում «Թրաքթոր Սազի»-ն առանց միաւորի եզրափակում է մրցաշարային աղիւսակը:

B խմբում Սպահանի «Զոբահան»-ը սեփական դաշտում 2:0 հաշւով Տաշկենդի «Լոկոմոտիւ»-ին: Գոլերի հեղինակ դարձան Մորթեզա Թաբիրզին եւ Մոհամմադ Ռեզա Հոսէյնին:

Առաջին տուրում կրած պարտութիւնից յետոյ, սա սպահանցիների առաջին յաղթանակն էր ասիայի ակումբային առաջնութեան այս տարւայ մրցաշարում:

B խմբում Սպահանի «Զոբահան»-ը 3 միաւորով ընթանում է երկրորդ տեղում:

C խմբում վստահ մեկնարկից յետոյ իրանի գործող չեմպիոնը՝ «Փերսփոլիս»-ը ցաւալի պարտութիւն կրեց կատարական «Ալ Սաադ»-ի դէմ պայքարում:

Դոհայում մայրաքաղաքում «Կարմիրներ»-ին չյաջողւեց կասեցնել մրցակցի ալժիրցի յարձակւող Բաղդադ Բունեդջահին եւ իսպանացի սուպերաստղ Ժաւիին: Դուբլի հեղինակ դարձաւ Բունեդջահը, միւս գնդակն իր հաշւին գրանցեց Խոխոն: Սիամաք Նեմաթին մրցավարի աւելացրաց 4-րդ րոպէին կրճատեց հաշւում տարբերութիւնը: Վերջնահաշիւը 1:3 էր:

C խմբում «Փերսփոլիս»-ը վաստակած 3 միաւորով երկրորդն է:

D խմբում «Էսթեղլալ»-ը չէզոք դաշտում պարտութեան մատնեց անցեալ մրցաշրջանի եզրափակչի մասնակից, Սաուդական Արաբիայի «Ալ Հիլալ»-ին:

Հանդիպման միակ գնդակը սեփական դարպասն ուղարկեց սաուդական թիմի պաշտպան Աբդուլլահ ալ-Հաֆիթը:

Յատկանշական է, որ «Ալ Հիլալ»-ի կազում բացակայում էին թիմի հիմնական կազմի 7 ֆուտբոլիստ:

D խմբի մրցաշարային աղիւսակը 4 միաւորով գլխաւորում է «Էսթեղլալ»-ը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։