Հա

Մարզական

28/02/2018

Դիտմար Համան․ «Եթէ Հենրիխ Մխիթարեանը հաւաքի օպտիմալ մարզավիճակ, մարդիկ կը զարմանան, թէ որքան լաւն է նա»

Գերմանիայի հաւաքականի, «Լիւերպուլ»-ի, «Մանչեսթեր Սիթի»-ի ու «Բայերն Միւնխէն»-ի նախկին կիսապաշտպան Դիտմար Համանը գովեստի խօսքեր է ասել Լոնդոնի «Արսենալ»-ի նորեկ Հենրիխ Մխիթարեանի մասին: Գրում է «news.am»-ը:

«alikonline.ir»- Գերմանիայի հաւաքականի, «Լիւերպուլ»-ի, «Մանչեսթեր Սիթի»-ի ու «Բայերն Միւնխէն»-ի նախկին կիսապաշտպան Դիտմար Համանը գովեստի խօսքեր է ասել Լոնդոնի «Արսենալ»-ի նորեկ Հենրիխ Մխիթարեանի մասին: Գրում է «news.am»-ը:

«Մխիթարեանը մէկն է այն ֆուտբոլիստներից, որոնց ես կը տանէի «Մանչեսթեր Սիթի»։ Նա շատ օգտակար ֆուտբոլիստ է։ Որոշ պատճառներով նա ինչպէս հարկն է չխաղաց «Մանչեսթեր Իւնայթեդ»-ում, սակայն ես նրան համարում եմ թոփ մակարդակի խաղացող։Եթէ Արսէն Վենգէրը կարողանայ ամբողջութեամբ բացել Հենրիխի պոտենցիալը, մի քանի ամսից նրա ծառայութիւններով կը հետաքրքրւեն միանգամից մի քանի ակումբներ։ Մխիթարեանը փոխանցումներ է մատակարարում թիմակիցներին, գոլեր խփում, եւ ինձ համար նա կատարեալ յարձակողական ֆուտբոլիստ է։ Եթէ Մխիթարեանը հաւաքի օպտիմալ մարզավիճակ, մարդիկ կը զարմանան, թէ որքան լաւն է նա»,- Համանի խօսքը մէջբերում է «Evening Standard»-ը։

Յիշեցնենք, որ Հայաստանի հաւաքականի 29-ամեայ կիսապաշտպանն այս ձմռանը «Մանչեսթեր Իւնայթեդ»-ից է տեղափոխւել «Արսենալ», որի կազմում փետրւարին մասնակել է 4 խաղի եւ դարձել 5 գոլային փոխանցման հեղինակ։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։