Հա

Մարզական

01/03/2018 - 09:00

Թեհրանում է ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն

Փետրւարի 28-ի ուշ երեկոյեան Թեհրան է ժամանել ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն:

«alikonline.ir» - Փետրւարի 28-ի ուշ երեկոյեան Թեհրան է ժամանել ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն:

Թեհրանի «Էմամ Խոմէյնի» միջազգային օդանաւակայանում Ինֆանտինոյին եւ նրան ընկերակցող պատւիրակութեանը, որին մաս է կազմում նաեւ ՖԻՖԱ-ի տեխնիկական յանձնաժողովի նախագահ, հոլանդական ֆուտբոլի լեգենդ Մարկօ Վան Բաստէնը, դիմաւորել են Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մեհդի Թաջը եւ իրանական ֆուտբոլի լեգենդ Ալի Դային:

Ջաննի Ինֆանտինոն Թեհրան է հրաւիրւել ներկայ գտնւելու այսօր կայալաիք Թեհրանի 86-րդ դերբիին՝ «Փերսփոլիս»-«Էսթեղլալ» հանդիպմանը:

Թեհրան ժամանումից յետոյ «Խաբար» հեռուստաալիքի լրագրողի հետ ունեցած կարճ զրոյցի ժամանակ Ջաննի Ինֆանտինոն նշել է, որ իր այցի գլխաւոր նպատակը «Փերսփոլիս»-«Էսթեղլալ» հանդիպմանը ներկայ լինելն է:

«Թեհրանի դերբիին ներկայ լինելն իմ այցի գլխաւոր նպատակն է, քանզի շատ եմ լսել դրա մասին»,- ասել է նա:

Թեհրանի դերբիին ներկայ գտնւելուց բացի, ՖԻՖԱ-ի նախագահն այսօր հանդիպելու է Սպորտի եւ երիտասարդութեան հարցերով նախարար Մասուդ Սոլթանի Ֆարի հետ, ներկայ է գտնւելու Իրանի ֆուտբոլի յայտնի դէմքերի մասնակցութեամբ ընկերական հանդիպմանը, այցելելու է ֆուտբոլի Իրանի ազգային հաւաքականի մարզաբազայ:

Նախատեսւած է նաեւ նրա հանդիպումը Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի հետ, որի կայացումը, սակայն, նախագահի Բանդար Աբբաս կատարած այցի պատճառով մնում է անորոշ:

Ինֆանտինոն եւ նրան ընկերակցող պատւիրակութիւնը Թեհրանը կը լքեն այսօր՝ երեկոյեան, ժամը 20:00-ին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։