Հա

Մարզական

01/03/2018

Լեւոն Արոնեանը շարունակում է մնալ 5-րդը ՖԻԴԷ-ի վարկանիշային աղիւսակում

ՖԻԴԷ-ն հրապարակել է մարտ ամսւայ թարմացւած վարկանիշային աղիւսակը, որում հայ գրոսմայստեր Լեւոն Արոնեանի դիրքն անփոփոխ է. Արոնեանը 5-րդ տեղում է:

«alikonline.ir» - ՖԻԴԷ-ն հրապարակել է մարտ ամսւայ թարմացւած վարկանիշային աղիւսակը, որում հայ գրոսմայստեր Լեւոն Արոնեանի դիրքն անփոփոխ է. Արոնեանը 5-րդ տեղում է:

 Արոնեանի ընթացիկ վարկանիշը 2794 միաւոր է:

 Առաջին հորիզոնականում դարձեալ նորւեգացի Մագնուս Կարլսէնն է` 2843 միաւորով: Երկրորդ տեղում ադրբեջանցի Շահրիեար Մամեդեարովը, ով իր ակտիւում ունի 2809 միաւոր:

 Լաւագոյն եռեակը եզրափակում է ռուս Վլադիմիր Կրամնիկը (2800 միաւոր):

 Լաւագոյն 100 շախմատիստների ցուցակում տեղ է գտել Հայաստանի եւս 3 ներկայացուցիչ: Գաբրիէլ Սարգսեանը 66-րդն է, Վլադիմիր Յակոբեանը՝ 77-րդը, Հրանտ Մելքումեանը՝ 81-րդ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։