Հա

Մարզական

04/03/2018 - 17:40

Յանկարծամահ է եղել «Ֆիորենտինա»-ի աւագը

Ֆուտբոլային աշխարհը ցնցւած է: 31 տարեկան հասակում յանկարածամահ է եղել իտալական «Ֆիորենտինա»-ի աւագ Դաւիդէ Աստորին

«alikonline.ir» - Ֆուտբոլային աշխարհը ցնցւած է: 31 տարեկան հասակում յանկարածամահ է եղել իտալական «Ֆիորենտինա»-ի աւագ Դաւիդէ Աստորին։

Միջազգային ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Իտալիայի ազգային հաւաքականի եւ «Ֆիորենտինա»-ի պաշտպանին մահացած են յայտնաբերել հիւրանոցային համարում:

«Ֆիորենտինա»-ն գտնւում էր Ուդինէ քաղաքում, որտեղ նախատեսւած էր այսօր՝ մարտի 4-ին Իտալիայի առաջնութեան 27-րդ տուրում «Ուդինեզէ»-ի հետ հանդիպումը։

Ենթադրւում է, որ Աստորին մահացել է քնած ժամանակ։ «Ֆիորենտինա»-ի մամուլի ծառայութիւնը յայտնում է, որ մահւան պատճառը եղել է անսպասելի հիւանդութիւնը։

Կարիերայի ընթացքում Աստորին հանդէս է եկել նաեւ իտալական «Կալեարի»-ում եւ «Ռոմա»-ում, իսկ Իտալիայի ազգային հաւաքականի կազմում անցկացրել է 14 հանդիպում եւ խփել մէկ գոլ։

Արդէն յայտնի է, որ յետաձգւել են այսօր նախատեսւած Իտալիայի առաջնութեան 27-րդ տուրի բոլոր հանդիպումները: Առաջնութեան ղեկավարութիւնը որոշել է յետաձգել տուրը ողբերգական միջադէպից յետոյ։ Աստորիի՝ տարբեր ակումբներոմ հանդէս եկող ընկերները նշել են, որ չեն կարող դուրս գալ խաղադաշտ։

Նրա մահւան կապակցութեամբ ցաւակցական ուղերձներ են յղել ՖԻՖԱ-ն եւ իտալական A Սերիայի բոլոր ակումբները:

«Մեր մտքերը 31 տարեկանում կեանքից հեռացած Դաւիդէ Աստորիի ընտանիքի ու ընկերների հետ են»,- ասւած է ՖԻՖԱ-ի յայտարարութիւնում։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։