Հա

Մարզական

05/03/2018

Մեսիի կարիերայի 600-րդ գոլը յաղթական էր «Ատլետիկօ»-ի դէմ խաղում

600 գոլի հեղինակ դառնալու համար 30-ամեայ Մեսսիից պահանջւեց 747 հանդիպում։ 539 գոլ նա խփել է «Բարսելոնա»-ում, եւս 61 անգամ աչքի է ընկել Արգենտինայի ազգային հաւաքականում։

«alikonline.ir» - Իսպանիայի առաջնութեան 27-րդ տուրում առաջատար «Բարսելոնա»-ն սեփական դաշտում նւազագոյն հաշւով առաւելութեան հասաւ երկրորդ տեղում գտնւող Մադրիդի «Ատլետիկօ»-ի նկատմամբ։

Խաղի միակ գոլը 26-րդ րոպէին խփեց արգենտինացի յարձակւող Լիոնէլ Մեսսին, որը խփեց կարիերայի 600-րդ գոլը եւ Իսպանիայի ընթացիկ առաջնութիւնում 5-րդ անգամ աչքի ընկաւ տուգանային հարւածով։ Նա 24 գոլով գլխաւորում է ռմբարկուների ցուցակը։ Տեղեկացնում է «news.am»-ը:

600 գոլի հեղինակ դառնալու համար 30-ամեայ Մեսսիից պահանջւեց 747 հանդիպում։ 539 գոլ նա խփել է «Բարսելոնա»-ում, եւս 61 անգամ աչքի է ընկել Արգենտինայի ազգային հաւաքականում։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։