Հա

Մարզական

07/03/2018 - 08:30

Չեմպիոնների լիգա. «Ռէալ»-ն ու «Լիւերպուլ»-ը յաջորդ փուլում են

Եւրոպայի Չեմպիոնների լիգայում երէկ՝ ուշ երեկոյեան մեկնարկեցին 1/8-րդ եզրափակիչ փուլի պատասխան հանդիպումները:

«alikonline.ir» - Եւրոպայի Չեմպիոնների լիգայում երէկ՝ ուշ երեկոյեան մեկնարկեցին 1/8-րդ եզրափակիչ փուլի պատասխան հանդիպումները:

Ուշադրութեան կենտրոնում, անշուշտ, Փարիզի «Պարկ դէ Պրենս» մարզադաշտում կայանալիք «Պարի Սէն-Ժերմէն»-«Ռէալ Մադրիդ» դիմակայութիւնն էր: Առաջին խաղում «Արքայական ակումբ»-ը Փարիզի «Արիստոկրատներ»-ի նկատմամաբ 3:1 հաշով տարած յաղթանակի շնորհիւ ձեռք էր բերել լուրջ առաւելութիւն:

Իրենց առաջատարի՝ Նէյմարի բացակայութեան պայմաններում, յաջորդ փուլ դուրս գալու համար Ֆրանսիայի գործող չեմպիոններին անհրաժեշտ էր առնւազն 2:0 հաշւով յաղթանակը, որը, սակայն, նրանց չյաջողւեց:

Դեռ աւելին, դա «Ռէալ»-ն էր, որ մրցակցի նկատմամբ ունենալով խաղաղային ու տարածքային որոշակի առաւելութիւն 1:2 հաշւով պարտութեան մատնեց ՊՍԺ-ին՝ վստահ դուրս գալով յաջորդ փուլ:

Հանդիպման հաշիւը 51-րդ րոպէին բացեց Կրիշտիանու Ռոնալդուն՝ դառնալով երկրորդ ֆուտբոլիստը, որը գոլի հեղինակ է դառնում Չեմպիոնների լիգայի 9 հանդիպումներում անընդմէջ՝ 14 գոլ:

66-րդ րոպէին ՊՍԺ-ն մնաց 10 ֆուտբոլիստներով: Ոչ մարզական վարքի համար երկրորդ դեղին քարտը ստացաւ եւ հեռացւեց իտալացի կիսապաշտպան Մարկօ Վերատին:

71-րդ րոպէին 10 հոգով մնացած ՊՍԺ-ին, այնուամենայնիւ յաջողւեց հաշւում վերակնգնել հաւասարութիւնը: Գոլի հեղինակ դարձաւ Էդինսոն Կաւանին:

80-րդ րոպէին Կազեմիրոն ձեւակերպեց հանդիպման վերջնահաշիւը: Ռոնալդուի փոխանցումից յետոյ նա խփեց երկրորդ գնդակը, որի շնորհիւ էլ «Ռէալ»-ը յաղթեց 1:2 հաշւով՝ նւաճելով 1/4-րդ եզրափակիչ փուլի ուղեգիր:

«Էնֆիլդ» մարզադաշտում կայացած «Լիւերպուլ»-«Պորտու» դիմակայութեան պատասխան հանդիպումը չունէր որեւէ նշանակութիւն: Առաջին խաղում, մրցակցի յարկի ներքոյ տարած խոշոր՝ 0:5 հաշւով յաղթանակի շնորհիւ անգլիական ակումբը գործնականում լուծել էր յաջորդ փուլ դուրս գալու խնդիրը:

Պատասխան խաղում երկու թիմերն էլ մեծ ջանքեր չգործադրեցին: Հանդիպումն աւարտւեց ոչ-ոքի՝ 0:0 հաշւով:

Ի դէպ, երկու հանդիպումների մեկնարկից առաջ թիմերը մէկ րոպէ լռութեամբ յարգեցին 31 տարեկանում մահացած իտալական «Ֆիորենտինա»-ի ավւագ Դաւիդէ Աստորիի յիշատակը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։