Հա

Մարզական

07/03/2018 - 10:30

Չափազանց մեղմ է. Մխիթարեանին մեղադրում են «Արսենալ»-ի պարտութիւնների համար

«Արսենալ»-ը դժւար ժամանակներ է ապրում. Վենգէրը կորցնում է վերահսկողութիւնը, ֆուտբոլիստներն անյաջողութիւններում միմեանց են մեղադրում:

«alikonline.ir» - Հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը «Արսենալ»-ի մի շարք պարտութիւններից յետոյ համաակումբացիների քննադատութիւնների ու մեղադրանքների տեղատարափի տակ է յայտնւել։ Այս մասին ըստ՝ «Sputnik » Արմենիայի յայտնում է բրիտանական «The Sun» պարբերականը։

Համբերութեան բաժակը լցւեց «Բրայթոն»-ի հետ խաղում պարտութիւնից յետոյ, երբ «Զինագործներ»-ը խաղը տանուլ տւեցին 1:2 հաշւով։ Դա արդէն ակումբի` միմեանց յաջորդող չորրորդ պարտութիւնն է։ Խաղացողները միմեանց դէմ են դուրս եկել, իսկ Վենգէրը փորձում է բարձրացնել թիմի մարտական ոգին։

Մեսութ Օզիլը, որը վերջերս ակումբի պատմութեան մէջ ամենախոշոր գործարքն է ստորագրել, հերթական պարտութիւնից յետոյ նոյնպէս վտանգաւոր գօտում է յայտնւել։

Հենրիխ Մխիթարեանը, որը յունւարին է իր պայմանագիրը կնքել, բոլոր ջանքերը գործադրում է նոր պայմաններին համակերպւելու, նոր թիմում կայանալու համար։ Բայց նրան խիստ քննադատութեան են ենթարկում եւ մեղադրում այն բանում, որ նա չի կարողանում կռահել յարձակւողներին ու հեշտութեամբ թոյլ է տալիս, որ յիմարացնեն իրեն։

«Հանդերձարանում քննադատում են Հենրիխ Մխիրթարեանին այն բանի համար, որ նա չի հետեւում իր վազորդներին»,- գրում է պարբերականը։

Նա եւ Օզիլը չափազանց մեղմ խաղացողներ են։ Հակառակորդներն օգտւում են դրանից։

«Արսենալ»-ը Պրեմիեր լիգային լաւագոյն քառեակում յայտնւելու յոյս չունի, իսկ հինգշաբթի Եւրոպայի լիգայում կը բախւի «Միլան»-ի յամառ դիմակայութեանը։

Վենգէրն անընդհատ փորձում է վերականգնել թիմի մարտական ոգին, սակայն չորս պարտութիւնից յետոյ թիմակիցներն արդէն միմեանց դէմ են մարտնչում։

«Արսենալ»-ի մարզիչը մեծ ճնշման տակ է, սակայն յոյս ունի, որ կը կարողանայ Չեմպիոնների լիգա վերադառնալ։

«Լաւ է, երբ ձեր թիմում են Սոլ Քեմբէլը, Պատրիկ Վիէյրան ու Թիերի Անրին։ Սակայն այդքան էլ խելացի որոշում չէ յոյսը դնել Մուստաֆիի, Օզիլի ու Մխիթարեանի վրայ ու չանհանգստանալ»,- գրում է պարբերականը։

Ժամանակին «Զինագործներ»-ն անգլիական ֆուտբոլի առաջատար ակումբներից էին, այն ժամանակ Վենգէրի ձայնը վստահ էր հնչում, իսկ հիմա նա կորցնում է իր ազդեցութիւնը։ Նրան այլեւս ոչ ոք չի լսում, ոչ ոք չի նկատում։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։