Հա

Մարզական

08/03/2018 - 08:50

Չեմպիոնների լիգա. «Իւվենտուս»-ի ֆանտաստիկ «Come Back»-ը

Չեմպիոնների լիգայում երէկ՝ ուշ երեկոյեան տեղի ունեցաւ 1/8-րդ եզրափակիչ փուլի եւս  երկու պատասխան հանդիպում:

«alikonline.ir» - Չեմպիոնների լիգայում երէկ՝ ուշ երեկոյեան տեղի ունեցաւ 1/8-րդ եզրափակիչ փուլի եւս  երկու պատասխան հանդիպում:

Լոնդոնի «Վեմբլի» մարզադաշտում անգլիական «Տոտենհեմ»-ը հիւրընկալել էր Իտալիայի գործող չեմպիոնին՝ «Իւվենտուս»-ին: Թուրինում կայացած առաջին խաղում գրանցւել էր ոչ-ոքի՝ 2:2 հաշիւը, իսկ դա նշանակում էր, թէ «Ծեր սինեորա»-ին լուծելու համար բարդ խնդիր է առաջադրւած:

Իրավիճակը դարձաւ առաւել անյուսալի, երբ «Տոտենհեմ»-ի հարաւկորէացի յարձակւող Սոն Հին Մինը հանդիպման 40-րդ րոպէին բացեց հաշիւը:

Թւում էր, թէ «Իւվենտուս»-ի համար այլեւս ամէն ինչ աւարտւած է, սակայն իտալական ակումբի ֆուտբոլիստները ցուցաբերեցին կամային բարձր յատկանիշեր՝ դառնալով ֆանտաստիկ «Come Back»-ի հեղինակ:

64-րդ րոպէին Գոնսաօ Իգուաինը հաշւում վերականգնեց հաւասարութիւնը, իսկ 3 րոպէ անց Պաուլօ Դիբալան խփեց յաղթական գնդակը: 2:1՝ եւ «Իւվենտուս»-ը յայտնւեց 1/4-րդ եզրափակիչ փուլում:

«Մանչեսթեր Սիթի»-«Բազէլ» զոյգի դիմակայութեան ճակատագիրը որոշւել էր հէնց առաջին խաղում, երբ Բազելում «Քաղաքաբնակներ»-ը խոշոր՝ 4:0 հաշւով պարտութեան էին մատնել տեղի համանուն ակումբին:

Թերեւս հէնց այդ էր պատճառը, որ պատասխան խաղում Պէպ Գւարդիոլայի սաները խաղում էին թուլացած զգօնութեամբ:

Հանդիպման հաշիւը 8-րդ րոպէին բացեց Գաբրիէլ Ժեզուսը, որի խփաց գնդակին, բազելցիները պատասխանեցին 17-րդ րոպէին, երբ Մոհամեդ Էլիւնուսին դարձաւ պատասխան գոլի հեղինակ: 71-րդ րոպէին Մայքըլ Լանգը խփեց «Բազել»-ի երկրորդ գնդակը՝ իր թիմին պարգեւելով յաղթանակ:

Այս յաղթանակը, սակայն, որեւէ նշանակութիւն չունէր զոյգերի դիմակայութեան վերջնահաշւարկում: Առաջին խաղում 4:0 հաշւով տարած յաղթանակի շնորհիւ «Մանչեսթեր Սիթի»-ն յայտնւեց յաջորդ փուլում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։