Հա

Մարզական

11/03/2018

Յաւակնորդների մրցաշար. Լեւոն Արոնեանը կիսում է 4-5-րդ տեղերը

Բեռլինում մեկնարկած շախմատի աշխարհի չեմպիոնի յաւակնորդների մրցաշարի առաջին տուրում ոչ ոքի աւարտւեց միայն հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնեանի եւ չինացի Դին Լիրէնի պարտիան:

«alikonline.ir» - Բեռլինում մեկնարկած շախմատի աշխարհի չեմպիոնի յաւակնորդների մրցաշարի առաջին տուրում ոչ ոքի աւարտւեց միայն հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնեանի եւ չինացի Դին Լիրէնի պարտիան: Գրում է «news.am»-ը:

Միւս դիմակայութիւններում աշխարհի չեմպիոնի նախորդ յաւակնորդ, ռուսաստանցի Սերգէյ Կարեակինը սպիտակներով պարտւեց ադրբեջանցի Շաքրիեար Մամեդեարովին: Ամերիկացիներ Ֆաբիանօ Կարուանայի եւ Վեսլի Սոյի պայքարում ուժեղ էր սպիտակներով հանդէս եկած Կարուանան: Ռուսական դիմակայութիւնում աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը սպիտակներով ուժեղ էր Ալեքսանդր Գրիշչուկից:

Մարտի 11-ին կայանալիք երկրորդ տուրում Արոնեանը սեւերով կը խաղայ ադրբեջանցի Շաքրիեար Մամեդեարովի հետ, Գրիշչուկը՝ Սոյի, Դին Լիրէնը՝ Կարուանայի, Կրամնիկը՝ Կարեակինի հետ:

Յաւակնորդների մրցաշար, առաջին տուր

Լեւոն Արոնեան (Հայաստան) - Դին Լիրէն (Չինաստան)՝ 0.5:0.5

Սերգէյ Կարեակին (Ռուսաստան) - Շաքրիեար Մամեդեարով (Ադրբեջան)՝ 0:1

Ֆաբիանօ Կարուանա (ԱՄՆ) - Վեսլի Սօ (ԱՄՆ)՝ 1:0

Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)՝ 1:0

Մրցաշարային դրութիւնը. Կարուանա, Կրամնիկ, Մամեդեարով՝ 1-ական միաւոր, Արոնեան, Դին Լիրէն՝ 0.5-ական, Սօ, Գրիշչուկ, Կարեակին՝ 0-ական:

Երկու շրջանով անցկացւելիք յաւակնորդների մրցաշարի մրցանակային հիմնադրամը 420 հազար եւրօ է: Հաւասար միաւորների դէպքում, յաղթողը կորոշւի անձնական հանդիպումների, յաղթանակների քանակի, Զոնեբորն-Բերգերի գործակցի հաշւարկով: Բացարձակ հաւասարութեան դէպքում, մարտի 28-ին կանցկացւի թայ-բրէյք: Պարտիաների ժամանակի հաշւարկը. 100 րոպէ՝ առաջին 40 քայլին, 50 րոպէ՝ յաջորդ 20 քայլին եւ 15 րոպէ՝ մինչեւ պարտիայի աւարտը ամէն քայլին 30 վայրկեանի աւելացմամբ:

Խաղային օրերն են՝ մարտի 10-12, 14-16, 18-20, 22-24, 26-27: Հանգստեան օրերն են՝ մարտի 13, 17, 21, 25: Տուրերի մեկնարկը Երեւանի ժամանակով 18:00-ին է:

Յիշեցնենք, որ Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում տեղի ունեցած շախմատի աշխարհի չեմպիոնի յաւակնորդների մրցաշարի բացման արարողութիւնում ելոյթ է ունեցել Հայաստանի նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ղեկավար Սերժ Սարգսեանը: ՀՀ նախագահը նաեւ առաջին խորհրդանշական քայլով մեկնարկ է տւել առաջին տուրին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։