Հա

Մարզական

11/03/2018

Արոնեանի յաջորդ մրցակիցը Ադրբեջանի ներկայացուցիչն է. Յաւակնորդների մրցաշար

Շախմատի յաւակնորդների մրցաշարի երկրորդ տուրում Լեւոն Արոնեանի մրցակիցը Ադրբեջանի ներկայացուցիչն է:

«alikonline.ir» - Շախմատի յաւակնորդների մրցաշարի երկրորդ տուրում Լեւոն Արոնեանի մրցակիցը Ադրբեջանի ներկայացուցիչն է:

«Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում մարտի 11-ին կը կայանայ յաւակնորդների մրցաշարի երկրորդ տուրը: Արոնեանը սեւ խաղաքարերով կը խաղայ Ադրբեջանի ներկայացուցիչ Շախրիեար Մամեդեարովի հետ: Միւս զոյգերը կը կազմեն՝ Գրիշչուկ-Սօ, Լիժէն-Կարուանա, Կրամնիկ-Կարեակին:

Յիշեցնենք, որ առաջին տուրից յետոյ 1-ական միաւոր ունեն Մամեդեարովը, Կրամնիկը եւ Կարուանան: 0.5 միաւոր են վաստակել Արոնեանը եւ Լիժէնը: Դեռեւս ոչ միաւոր չունեն Սօն, Գրիշչուկը եւ Կարեակինը:

Երկրորդ տուրի պարտիաները կը մեկնարկեն Երեւանի ժամանակով 18:00-ին:

14 տուրերի ընթացքում շախմատիստները միմեանց հետ կը խաղան երկու անգամ` սպիտակ եւ սեւ խաղաքարերով: Գրոսմայստերները կունենան 4 հանգստեան օրեր: Յաղթողն իրաւունք կը ստանայ մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ` նոյեմբերի 9-28-ը, Լոնդոնում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։