Հա

Մարզական

12/03/2018

Յաւակնորդների մրցաշար․ Լեւոն Արոնեանը բաժանում է 4-6-րդ տեղերը

Բեռլինում մեկնարկած շախմատի աշխարհի չեմպիոնի յաւակնորդների մրցաշարում մարտի 11-ին կայացան երկրորդ տուրի պարտիաները։

«alikonline.ir» - Բեռլինում մեկնարկած շախմատի աշխարհի չեմպիոնի յաւակնորդների մրցաշարում մարտի 11-ին կայացան երկրորդ տուրի պարտիաները։ Գրում է «news.am»-ը:

Միակ յաղթանակը տարաւ ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը, որը սպիտակներով ուժեղ գտնւեց ամերիկացի Վեսլի Սոյից։ Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնեանը սեւերով ոչ ոք էր խաղացել ադրբեջանցի Շաքրիեար Մամեդեարովի հետ։ Յաղթող չէր եղել նաեւ Դին Լիրէն - Ֆաբիանօ Կարուանա եւ Վլադիմիր Կրամնիկ - Սերգէյ Կարեակին պարտիաներում։

Երկրորդ տուրից յետոյ կայ 3 առաջատար, իսկ Լեւոն Արոնեանը 1 միաւորով բաժանում է 4-6-րդ տեղերը։ Մարտի 12-ին կայանալիք երրորդ տուրում հայ գրոսմայստերը սպիտակներով կը մրցի ռուս Վլադիմիր Կրամնիկի հետ։

Յիշեցնենք, որ առաջին տուրում Լեւոն Արոնեանը ոչ ոքի էր խաղացել չինացի Դին Լիրէնի հետ։

Յաւակնորդների մրցաշար, երկրորդ տուր

Շաքրիեար Մամեդեարով (Ադրբեջան) - Լեւոն Արոնեան (Հայաստան)՝ 0․5։0․5

Դին Լիրէն (Չինաստան) - Ֆաբիանօ Կարուանա (ԱՄՆ)՝ 0․5։0․5

Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - Սերգէյ Կարեակին (Ռուսաստան)՝ 0․5։0․5

Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) - Վեսլի Սօ (ԱՄՆ)՝ 1։0

Մրցաշարային դրութիւնը. Կարուանա, Կրամնիկ, Մամեդեարով՝ 1․5-ական միաւոր, Արոնեան, Գրիշչուկ, Դին Լիրէն՝ 1-ական, Սօ, Կարեակին՝ 0․5-ական:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։