Հա

Մարզական

14/03/2018 - 08:00

Չեմպիոնների լիգա. Անակնկալ՝ «Օլդ Թրաֆորդ»-ում. «MANU»-ն դուրս մնաց հետագայ պայքարից

Երէկ՝ ուշ երեկոյեան մեկնարկեց Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչ փուլի պատասխան հանդիպումների երկրորդ շաբաթը:

«alikonline.ir» - Երէկ՝ ուշ երեկոյեան մեկնարկեց Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչ փուլի պատասխան հանդիպումների երկրորդ շաբաթը:

Անկասկած, անակնկալ կարելի է համարել Մանչեսթերի «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում գրանցւած արդիւնքը: «Մանչեսթեր Իւնայթեդ»-ը սեփական դաշտում պարտւեց իսպանական «Սեւիլիա»-ին՝ զրկւելով պայքարը շարունակելու հնարաւորութիւնից:

Հանդիպման հերոսն անշուշտ իսպանական ակումբի ֆրանսիացի յարձակւող Վիսամ Բէն-Եդէրին էր, որը 4 րոպէի ընթացքում, 74-րդ եւ 78-րդ րոպէներին դարձաւ դուբլի հեղինակ՝ յաղթանակ պարգեւելով իր թիմին: 84-րդ րոպէին Ռոմելու Լուկակու խփած գնդակը ոչնչով չէր կարող օգնել «Կարմիր սատանաներ»-ին, քանզի իրավիճակը փրկելու համար նրանց անհրաժեշտ էր եւս 2 գնդակ, որը նման էր հրաշքի, իսկ «Երազանքների թատրոն»-ում՝ «Օլդ Թրաֆորդ»-ում այս անգամ հրաշքներ չպատահեցին:

Միւս խաղում, Հռոմի «Օլիմպիական» մարզադաշտում «Ռոմա»-ն հիւրընկալել էր ուկրայինական «Շախտեոր»-ին: Առաջին խաղում ուկրայինացիները յաղթել էին 2:1 հաշւով, իսկ սա նշանակում էր, որ «Յաւէրժական քաղաք»-ը ներկայացնող թիմին յաջորդ փուլ դուրս գալու համար կը բաւարարէր անգամ նւազագոյն՝ 1:0 հաշւով յաղթանակը:

Հէնց այդ առաջադրանքն էլ կատարեցին «Ռոմա»-ի ֆուտբոլիստները: 52-րդ րոպէին Էդին Ջեկոյի խփած միակ գնդակի շնորհիւ նրանք յաղթեցին 1:0 հաշւով՝ նւաճելով յաջորդ փուլի ուղեգիր:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։