Հա

Մարզական

14/03/2018

Մխիթարեանն ընդգրկւել է Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի խորհրդանշական հաւաքականում

Հայաստանի ազգային հաւաքականի եւ Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանն «ESPN»-ի վարկածով ընդգրկւել է Անգլիայի առաջնութեան 30-րդ տուրի խորհրդանշական հաւաքականում: 

«alikonline.ir» - Հայաստանի ազգային հաւաքականի եւ Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանն «ESPN»-ի վարկածով ընդգրկւել է Անգլիայի առաջնութեան 30-րդ տուրի խորհրդանշական հաւաքականում: «Արմէնպրես»-ի փոխանցմամբ, լոնդոնցիների կազմից խորհրդանշական հաւաքականում է ընդգրկւել նաեւ գերմանացի պաշտպան Շկոդրան Մուստաֆին, ով «Վոթֆորդ»-ի հետ խաղում դարձել էր առաջին գոլի հեղինակը:

«Արսենալ»-ն այդ խաղում առաւելութեան էր հասել 3:0 հաշւով: Մխիթարեանը դարձել էր գոլի ու գոլային փոխանցման հեղինակ:

29-ամեայ ֆուտբոլիստը հանդիպման լաւագոյն խաղացող էր ճանաչւել «Արսենալ»-ի երկրպագուների քւէարկութեամբ եւ «Whoscored.com»-ի վարկածով:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։