Հա

Մարզական

19/03/2018 - 13:00

Ժոաօ Ժորդի Մոնրօ Արարատը չի միանալու Հայաստանի հաւաքականին

22-ամեայ պաշտպան Ժոաօ Ժորդի Մոնրօ Արարատը, որը հանդէս է գալիս կոլումբական «Բոյակա Չիկօ» ակումբում, չի միանայ Հայաստանի ազգային հաւաքականին:

«alikonline.ir» - 22-ամեայ պաշտպան Ժոաօ Ժորդի Մոնրօ Արարատը, որը հանդէս է գալիս կոլումբական «Բոյակա Չիկօ» ակումբում, չի միանայ Հայաստանի ազգային հաւաքականին:

Այս մասին ըստ «tert.am»-ի՝ յայտնում է ՀՖՖ-ի պաշտօնական կայքը:

«Բոյակա Չիկօ»-ն կարեւոր հանդիպումներ պէտք է անցկացնի ներքին առաջնութիւնում եւ ակումբի ղեկավարութիւնը խնդրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային` թոյլ տալ ֆուտբոլիստին չմասնակցելու առաջիկայ նախապատրաստական հաւաքին:

Յիշեցնենք` «Բոյակա Չիկօ»-ն հանդէս է գալիս Կոլումբիայի առաջնութիւնում (Liga Aguila): Ընթացիկ առաջնութեան 8 տուրերից յետոյ թիմը յաղթանակ չի տարել (3 ոչ-ոքի, 5 պարտութիւն) եւ եզրափակում է մրցաշարային աղիւսակը:

Ժոաօ Ժորդի Մոնրօ Արարատն առանց փոխարինման մասնակցել է 7 հանդիպումների, 1 խաղում էլ մնացել է պահեստայինների նստարանին: Այդ խաղերում նա 3 անգամ դեղին քարտ է ստացել:

Թիմը 8 խաղում 17 գոլ է բաց թողել:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։