Հա

Մարզական

28/03/2018 - 09:10

Ֆաբիանօ Կարուանան՝ աշխարհի չեմպիոնի յաւակնորդ

Շախմատի համաշխարհային թագը աշխարհի չեմպիոն, նորւեգացի Մագնուս Կառլսէնի հետ նոյեմբերին կը վիճարկի ամերիկացի Ֆաբիանօ Կարուանան:

«alikonline.ir» - Շախմատի համաշխարհային թագը աշխարհի չեմպիոն, նորւեգացի Մագնուս Կառլսէնի հետ նոյեմբերին կը վիճարկի ամերիկացի Ֆաբիանօ Կարուանան: Բեռլինում աւարտւած յաւակնորդների մրցաշարի վերջին տուրում Կարուանան սեւերով պարտութեան մատնեց ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկին եւ 9 միաւորով միաձնեայ գրաւեց առաջին տեղը: 8-ական միաւոր վաստակեցին ադրբեջանցի Շաքրիեար Մամեդեարովն ու նախորդ շրջափուլի յաւակնորդ, ռուսաստանցի Սերգէյ Կարեակինը: Տեղեկացնում է «news.am»-ը:

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնեանը վերջին տեղում աւարտեց մրցաշարը: Վերջին տուրում Լեւոն Արոնեանը սպիտակներով ոչ ոքի խաղաց ԱՄՆ-ը ներկայացնող Վեսլի Սոյի հետ: Արոնեանի վերջնական արդիւնքն է 4.5 միաւոր, Սոն 6 միաւորով նախավերջինն է:

Նախորդ 13 տուրերում հայ գրոսմայստերը տարել էր մէկ յաղթանակ, կրել 6 պարտութիւն, 6 պարտիա աւարտել ոչ ոքի:

Յաւակնորդների մրցաշար, 14-րդ տուր

Լեւոն Արոնեան (Հայաստան) - Վեսլի Սօ (ԱՄՆ)՝ 0.5:0.5

Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) - Ֆաբիանօ Կարուանա (ԱՄՆ)՝ 0:1

Սերգէյ Կարեակին (Ռուսաստան) - Դին Լիրեն (Չինաստան)՝ 0.5:0.5

Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - Շաքրիեար Մամեդյարով (Ադրբեջան)՝ 0.5:0.5

Մրցաշարային դրութիւնը. Կարուանա՝ 9 միաւոր, Կարեակին, Մամեդեարով՝ 8-ական, Դին Լիրեն՝ 7,5, Գրիշչուկ, Կրամնիկ՝ 6,5-ական, Սո՝ 6, Արոնեան՝ 4.5:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։