Հա

Մարզական

04/04/2018 - 10:30

Դոպինգ սկանդալ. Ծանրամարտի Հայաստանի կանանց հաւաքականի մարզիչը հեռացւել է աշխատանքից. մեկնաբանում է Ներսիսեանը

Ծանրամարտի Հայաստանի կանանց հաւաքականի անդամ, Եւրոպայի մինչեւ 20 տարեկանների առաջնութեան չեմպիոն, 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից Սոնա Պօղոսեանի դոպինգ թեստը դրական է եղել:

«alikonline.ir» - Ծանրամարտի Հայաստանի կանանց հաւաքականի անդամ, Եւրոպայի մինչեւ 20 տարեկանների առաջնութեան չեմպիոն, 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից Սոնա Պօղոսեանի դոպինգ թեստը դրական է եղել: Այս մասին յայտնել է ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտօնական կայքը: Այս սկանդալի կապակցութեամբ աշխատանքից հեռացւել են Հայաստանի կանանց հաւաքականի գլխաւոր մարզիչ Արտաշէս Ներսիսեանն ու մարզիկի անձնական մարզիչ Արման Ղազարեանը: Սկանդալի կապակցութեամբ «yerkir.am»-ը կապ է հաստատել հաւաքականի գլխաւոր մարզիչ Արտաշէս Ներսիսեանի հետ, ով մեկնաբանել է եղելութիւնը.

«Ես հեռացել եմ աշխատանքից այն պատճառով, որ տեղեակ չեմ եղել թէ ինչ է կատարւում տանը: Ինձանից թաքուն ինչ-որ բան են արել, բնականաբար պատասխանը ես պէտք է տամ: Չգիտեմ այս ամէնի ճշմարտութիւնը որն է:

Բազմաթիւ անգամ ասւել է, հեռու մնանք այդպիսի բաներից: Գիշեր-ցերեկ աշխատել ենք այդ ուղղութեամբ: Ես հանգիստ քնում էի, քանի որ ճիշտ մարզումների շնորհիւ մենք մեծ յաջողութիւնների էինք հասել: Ցոյց տւեցի, որ առանց արգելւած նիւթերի էլ մենք կարող ենք մեծ արդիւնքների հասնել: Հաւաքների ժամանակ ամէն անգամ ցուցումներ եմ տւել, թեստեր են լրացրել, թէ ինչեր չի կարելի օգտագործել, եթէ այս ամէնից յետոյ էլի նման բան է լինում, ինչ անի պարոն Ներսիսեանը»:

Հարցին, թէ ինքնակա՞մ է մարզիկը ընդունել արգելւած նիւթեր, մարզիչը պատասխանեց. «Թող Պօղոսեանն ասի, թէ ով է իրեն խորհուրդ տւել արգելւած պրեպարատներ օգտագործել, եւ արդեօք հաւաքականի մարզիչը տեղեա՞կ է այս ամէնից: Այս ամէնի պատճառով ես հեռացւում եմ աշխատանքից եւ իմ տարիների աշխատանքը ջուրն է ընկնում: Ո՞ր մեղքիս համար: Միայն դաւաճանը կարող էր նման բան անել իմ թիկունքում: Նրանց արգելել եմ առանց բժշկի թոյլտւութեան նոյնիսկ վիտամիններ օգտագործել, ուր մնաց թէ արգելւած նիւթեր»,- ասաց Ներսիսեանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։