Հա

Մարզական

04/04/2018 - 10:40

Դոպինգ սկանդալ. «Սոնա Պօղոսեանն ասում է, որ դոպինգ չի օգտագործել». ասում է Արման Ղազարեանը

Շատ վատ բան է եղել, էտ երեխեն ասում է՝ դոպինգ չեմ ընդունել: Չգիտեմ՝ ինչ է լինելու, ինչպէս ֆեդերացիան կասի, այնպէս էլ կանենք:

«alikonline.ir» - Շատ վատ բան է եղել, էտ երեխեն ասում է՝ դոպինգ չեմ ընդունել: Չգիտեմ՝ ինչ է լինելու, ինչպէս ֆեդերացիան կասի, այնպէս էլ կանենք:

Այս մասին «News.am Sport»-ի թղթակցի հետ զրոյցում ասաց կանանց ծանրամարտի Հայաստանի հաւաքականի արդէն նախկին երկրորդ մարզիչ, դոպինգ ընդունելու էջ մեղադրւող 75 կգ. քաշային Սոնա Պօղոսեանի անձնական մարզիչ Արման Ղազարեանը:

Յիշեցնենք, որ Երեւանի Օլիմպաւանում հաւաք անցնող կանանց ծանրամարտի Հայաստանի հաւաքականի անդամները օրերս հերթական դոպինգ թեստն են յանձնել, որի արդիւնքում մինչեւ 20 տարեկանների Եւրոպայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի առաջնութեան բրոնզէ մեդալակիր, Ռիօ-2016-ի Օլիմպիական խաղերի մասնակից, 75 կգ. քաշային Սոնա Պօղոսեանի դոպինգ թեստը դրական է եղել: Այս մասին գրել է ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտօնական կայքը եւ մարզիկին ժամանակաւորապէս զրկել միջազգային մրցաշարերի մասնակցելու իրաւունքից:

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի ընդլայնւած նիստում որոշում է կայացւել հաւաքականի գլխաւոր մարզիչ Արտաշէս Ներսիսեանին եւ Սոնա Պօղոսեանի անձնական մարզիչ Արման Ղազարեանին հեռացնել պաշտօնից:

«Տեղեակ չեմ, ինչպէս է եղել, ինչ է եղել: Հարցրել եմ երեխուն, ասում է՝ խաբար չեմ... Ես էլ իր նման մարդ, բոլորի հետ հաւաքների եմ եղել: Փետրւարի 9-ին հաւաքի ենք եղել, գնացել ենք անալիզներ ենք յանձնել, յետոյ նորից փետրւարի 14-ին ենք անալիզ տւել՝ 4 օր անց: Մի անալիզի պատասխանը դրական է եղել, միւսինը՝ բացասական:

Ես Սոնայի հետ խօսել եմ, բոլորի դէմն եմ հարցրել՝ տենց բան արել ես: Ասում է՝ ոչ, չեմ արել ու վերջ: Ես էլ ձեր նման, ոչնչից տեղեակ չեմ, շատ վատ բան է... Այնքան նեղւած եմ, որ ես տեղեակ չեմ այս ամէնից:

Ես ո՞ւմ կարող եմ ապացուցել, որ տեղեակ չեմ, շատ վատ բան է կատարւել: Սոնան լացում է ու հերքում է ամէն ինչ: Ասում է՝ ես նման բան չեմ արել, ասում եմ՝ պատասխանը դրական է եկել, լացում է, ասում է՝ չէ: Ի՞նչ կարող եմ անել, ինչպէ՞ս բողոքարկեմ»,- ասաց Արման Ղազարեանը:

Նշենք, որ Արման Ղազարեանը եղել է նաեւ Հռիփսիմէ Խուրշուդեանի անձնական մարզիչը, ով դոպինգ թեստերի դրական արդիւնքներ ունենալու պատճառով որակազրկւեց եւ յետ վերադարձրեց Օլիմպիական խաղերի բրոնզէ մեդալը:

Յիշեցնենք, որ Արտաշէս Ներսիսեանն ասել էր, թէ «ինչ-որ մէկը միտումնաւոր Սոնա Պօղոսեանին արգելւած խթանիչ է տվւել հէնց այս շրջանում՝ յունւարին, որպէսզի Օլիմպաւանում ընթացող ուսումնամարզական հաւաքի ժամանակ դոպինգ թեստ յանձնի եւ բռնւի»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։