Հա

Մարզական

Չորեքշաբթի, 04 Ապրիլի 2018 10:50

Դոպինգ սկանդալ. «Ես որեւէ պարզաբանում չեմ տայ, թող Արտաշէս Ներսիսեանն ու Արման Ղազարեանը մեկնաբանեն». ասել է Փաշիկ Ալավերդեանը

Կարծում եմ, այս խնդիրը չի անդրադառնայ ծանրամարտի հաւաքականների որակազրկման վերջնաժամկէտի վրայ եւ ամէն դէպքում մայիսից ազատ կը լինենք: Ինչ վերաբերում է այս դոպինգ սկանդալին, ես որեւէ պարզաբանում չեմ տայ, թող Արտաշէս Ներսիսեանն ու Արման Ղազարեանը մեկնաբանեն:

«alikonline.ir» - Կարծում եմ, այս խնդիրը չի անդրադառնայ ծանրամարտի հաւաքականների որակազրկման վերջնաժամկէտի վրայ եւ ամէն դէպքում մայիսից ազատ կը լինենք: Ինչ վերաբերում է այս դոպինգ սկանդալին, ես որեւէ պարզաբանում չեմ տայ, թող Արտաշէս Ներսիսեանն ու Արման Ղազարեանը մեկնաբանեն:

Այս մասին «news.am Sport»-ի թղթակցի հետ զրոյցում ասաց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխաւոր քարտուղար, տղամարդկանց հաւաքականի գլխաւոր մարզիչ Փաշիկ Ալավերդեանը, ով խուսափեց որեւէ մեկնաբանութիւն տալ կանանց ծանրամարտի թիմում ստեղծւած իրավիճակի վերաբերեալ:

Երեւանի Օլիմպաւանում հաւաք անցնող կանանց ծանրամարտի Հայաստանի հաւաքականի անդամները օրերս հերթական դոպինգ թեստն են յանձնել, որի արդիւնքում մինչեւ 20 տարեկանների Եւրոպայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի առաջնութեան բրոնզէ մեդալակիր, Ռիօ-2016-ի Օլիմպիական խաղերի մասնակից, 75 կգ. քաշային Սոնա Պօղոսեանի դոպինգ թեստը դրական է եղել: Այս մասին գրել է ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտօնական կայքը եւ մարզիկին ժամանակաւորապէս զրկել միջազգային մրցաշարերի մասնակցելու իրաւունքից: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի ընդլայնւած նիստում որոշւել է հաւաքականի գլխաւոր մարզիչ Արտաշէս Ներսիսեանին եւ Սօնա Պօղոսեանի անձնական մարզիչ Արման Ղազարեանին հեռացնել պաշտօնից:

«Ես այս դէպքի մասին ոչինչ չեմ ասելու: Կայ հաւաքականի գլխաւոր մարզիչ, անձնական մարզիչ, թող իրենք էլ խօսեն, բացատրեն ինչ է, ինչպէս է: Մենք այժմ ուժեղ հսկողութեան տակ ենք, եւ մինչեւ նշանակւած վերջնաժամկէտը պէտք է մաքուր լինէինք: Բայց չեմ կարծում, որ այս իրադարձութիւնը կանդրադառնայ մեր վերնջաժամկէտի վրաէ: Իսկ եթէ ամէն դէպքում անդրադարձաւ եւս երկու տարի պէտք է սպասենք: Միջազգային ֆեդերացիան արդէն յայտարարել է դոպինգի մասին, բայց այն դեռ հաստատւած չէ, եթէ 20 օրւայ ընթացքում մեղադրւող կողմը չի արձագանգում, դոպինգը հաստատւում է, մարզիկի որակազրկումը եւս: Ես չգիտեմ՝ ինչ են պատրաստւում անել հաւաքականի գլխաւոր մարզիչն ու անձնական մարզիչը, բայց ես նրանց հետ չեմ եղել եւ ոչինչ չեմ անելու: Նրանք կարող են առանց ֆեդերացիայի էլ անձնական հայցով բողոքարկել»,- ասաց Փաշիկ Ալավերդեանը:

Յիշեցնենք, որ Արտաշէս Ներսիսեանն ասել էր, թէ «ինչ-որ մէկը միտումնաւոր Սոնա Պօղոսեանին արգելւած խթանիչ է տւել հէնց այս շրջանում՝ յունւարին, որպէսզի Օլիմպաւանում ընթացող ուսումնամարզական հաւաքի ժամանակ դոպինգ թեստ յանձնի եւ բռնւի»:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։