Հա

Մարզական

Հինգշաբթի, 05 Ապրիլի 2018 08:05

«Grenke Сhess Сlassic». Լեւոն Արոնանը միաւորը կիսեց Հոու Եիֆանի հետ

Գերմանիայում ընթացող «Grenke Сhess Сlassic» մրցաշարի չորրորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնեանը սպիտակներով խաղաց մրցաշարի միակ կին մասնակից, չինացի Հոու Եիֆանի հետ։

«alikonline.ir» - Գերմանիայում ընթացող «Grenke Сhess Сlassic» մրցաշարի չորրորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնեանը սպիտակներով խաղաց մրցաշարի միակ կին մասնակից, չինացի Հոու Եիֆանի հետ։ Տեղեկացնում է «news.am»-ը:

39-րդ քայլում կողմերը համաձայնեցին ոչ ոքի արդիւնքի: Լեւոն Արոնեանը վաստակել է 2.5 միաւոր եւ աշխարհի չեմպիոն, նորւեգացի Մագնուս Կարլսէնի հետ կիսում է 4-5-րդ տեղերը:

Նախորդ 3 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի էր խաղացել գերմանացի Գէորգ Մէյէրի ու աշխարհի նախկին չեմպիոն Վիշւանաթան Անանդի հետ, ինչպէս նաեւ սպիտակներով յաղթել Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչին։

«Grenke Сhess Сlassic», չորրորդ տուր.

Լեւոն Արոնեան (Հայաստան)-Հոու Եիֆան (Չինաստան)՝ 0.5:0.5

Մագնուս Կարլսէն (Նորւեգիա)-Մաքսիմ Վաշիէ-Լագրաւ (Ֆրանսիա)՝ 0.5:0.5

Նիկիտա Վիտիւգով (Ռուսաստան)-Վիշւանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 0.5:0.5

Ֆաբիանօ Կարուանա (ԱՄՆ)-Արկադի Նայդիչ (Ադրբեջան)՝ 1:0

Մաթիաս Բլիւբաում (Գերմանիա)-Գէորգ Մէյէր (Գերմանիա)՝ 0.5:0.5

Մրցաշարային դրութիւնը 4 տուրից յետոյ. Վաշիէ-Լագրաւ, Վիտիւգով, Կարուանա՝ 3-ական միաւոր, Կարլսէն, Արոնեան՝ 2.5-ական, Անանդ, Բլյուբաում՝ 1.5-ական, Նայդիչ, Եիֆան, Մէյէր՝ 1-ական:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։